00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմաբան. Աստված մի արասցե` մեր հայրենիքի տարածքում քրդական պետություն ստեղծվի

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ պատմաբանի, օսմանյան թուրքերը, խնդիր ունենալով շիա պարսիկների հետ, թուրք-պարսկական պատերազմներում մշտապես օգտագործել են քրդական գործոնը Հայաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Աստված մի արասցե` մեր հայրենիքի փոխարեն, մեր պատմական հայրենիքի տարածքում ստեղծվի քրդական պետություն», «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, նշելով, որ քրդական շարժման աշխուժացման ֆոնին ճիշտ ժամանակն է հստակեցնել Հայաստանի հարաբերություններն ինչպես քրդերի, այնպես էլ թուրքերի հետ։ Նա նկատել է, որ տարածաշրջանն օրեցօր դառնում է ավելի ու ավելի վտանգավոր և օրերից մի օր  իրավիճակը կարող է պայթել` մտահոգություն հայտնելով, որ քրդերը կարող են այդ առիթից օգտվել։ 

Պատմաբանի խոսքով,  այդ հարցում անհրաժեշտ է նոր քաղաքականություն վարել և պետական մակարդակով, և գիտական ու քաղաքական շրջանակներում:  «Այս ուղղությամբ աշխատանքներն այսօր առավել քան կարևոր են»,- նշել է նա:

Պատմության ինստիտուտի տնօրենը հիշեցրել է, որ պատմությունից հայտնի է, որ օսմանյան իշխանությունները 16-րդ դարից սկսած մշտապես օգտագործել են քրդական գործոնը: «Օսմանյան թուրքերը, խնդիր ունենալով շիա պարսիկների հետ, թուրք-պարսկական պատերազմներում մշտապես օգտագործել են քրդական գործոնը: Հաշվի առնելով, որ քրդերը սուննի են, թուրքերը երկրի հարավից նրանց բերել են հայկական լեռնաշխարհ  և որպես պատնեշ օգտագործել պարսիկների դեմ: Սկզբնական շրջանում սա հաջողություն ունեցել է, բայց 17-18-րդ դարերում քրդերն այնքան են հզորացել Արևմտյան Հայաստանի տարածքում, որ նույնիսկ կենտրոնական իշխանություններին չեն ենթարկվել և ստեղծել են ինքնուրույն հովտապետություններ»,-պարզաբանել է պատմաբանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության գործում քրդերի դերակատարությանը, ապա Աշոտ Մելքոնյանն ընդգծում է, գաղտնիք չէ, որ քրդերը գործիք են եղել թուրքերի ձեռքին՝ ցեղասպանություն իրականացնելու հարցում: «Թուրքերն այստեղ կրկին կրոնական գործոնն են օգտագործել մեր դեմ: Բացի դրանից, հայերի կոտորածներին քրդերի մասնակցությունն առավելապես պայմանավորված է եղել նյութական շահագրգռվածությամբ: Հաշվի առնելով այն, որ քրդերը քոչվոր ցեղ են և չունեն անհրաժեշտ զարգացվածության մակարդակ, 1891 թվականին սուլթան Համիդը բավական հեշտությամբ կարողացել է նրանց ուղղորդել մեր դեմ՝ ստեղծելով համիդյան ջոկատները և նրանց իրավունք տալով ապրել հայկական գյուղերում ձմռան ամիսներին»,- հիշեցրել է թուրքագետը: 

Ինչ վերաբերում է ներկա ժամանակներին, ապա Մելքոնյանը նշում է, որ արտասահմանում քրդերը հրատարակել են բազմաթիվ ժողովածուներ, որոնց մեջ ընդգրկում են ամբողջ Արևմտյան Հայաստանը: Ավելին՝ չափը շատ անցնող քրդական արմատական ուժեր նույնիսկ Արագածի շրջանի տարածքները, որտեղ եզդիներ են ապրել, ևս ընդգրկում են ապագա Քրդստանի մեջ: «Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին,  աշխատություններ են տպագրվել, և հիմա ճիշտ ժամանակն է հստակեցնել մեր հարաբերությունները և քրդերի, և թուրքերի հետ»,- շեշտադրել է պատմության ինստիտուտի տնօրենը:

Լրահոս
0