00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են Հունաստանն ու Վրաստանը գրավում հայ զբոսաշրջիկին

© Sputnik / В. Колетаев / Անցնել մեդիապահոցПобережье Черного моря в районе Кобулети
Побережье Черного моря в районе Кобулети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի ՆԳՆ տվյալներով` Վրաստանում հանգստացող հայերի թիվը գերազանցում է բոլորին` Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիների թվին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիները նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել Վրաստանի սևծովյան ափին։ Միայն հուլիսին Վրաստան է մեկնել Հայաստանի ավելի քան 180 հազար քաղաքացի։ Այս ցուցանիշը 12 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Վրաստանի ՆԳՆ տվյալով` Վրաստանում հանգստացող հայերի թիվը գերազանցում է բոլորին` Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիների թվին։ Հայ զբոսաշրջիկները, Վրաստանից բացի, հիմնականում նախընտրում են նաև Հունաստանը, Եգիպտոսը և Անթալիան։ Ծովափը մագնիսի պես ձգում է բարձրլեռնային Հայաստանի բնակիչներին։

Վրաստանում հանգիստն էժան է, մուտքի արտոնագիր չի պահանջվում

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես հայ զբոսաշրջիկները նախընտրում են հարևան Վրաստանի սևծովյան ափը։ Պատճառները մի քանիսն են` հանգիստն ավելի էժան է, մուտքի արտոնագիր չի պահանջվում, գործում է կայուն լոգիստիկա`գնացքներ, ավտոբուսներ և երթուղայիններ։ Շատերը Վրաստան են մեկնում սեփական ավտոմեքենայով։ Ամեն դեպքում, ծովափին անցկացրած արձակուրդը միշտ էլ գրավիչ է։

«Մարդիկ նախընտրում են Վրաստանը, հատկապես` երկրի ծովափնյա հատվածը, քանի որ բնական է` այդ դեպքում ամեն ինչ ավելի էժան է։ Այդ իմաստով Վրաստանում հանգիստն ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Վրաստանի ծովափեր հասնելու համար պետք չէ ավիատոմսեր գնել և մուտքի արտոնագիր ստանալ»,– «Sputnik Արմենիա»–ին պարզաբանել է զբոսաշրջային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Ինչպես նշում են իրենք` զբոսաշրջիկները, վրացական ծովային հանգստավայրերում ընտանեկան հանգիստը, միջին հաշվարկով, կազմում է 1000 դոլար։ «Մենք այնտեղ մեկնել ենք ընտանիքով` ես, կինս և երկու երեխաներս։ Չեմ ասի, թե շատ գոհ եմ սպասարկման որակից կամ ծովի մաքրությունից, բայց, այնուամենայնիվ, հարմար է։ Հազար դոլարով 9-10 օր ընտանիքի հետ անցկացնելը ծովում այդքան էլ վատ չէ»,– «Sputnik Արմենիա»–ի հետ զրույցում Երևանի բնակիչ Արտյոմ Գրիգորյանը։ Նա վերջերս է վերադարձել Վրաստանից։

Հունաստան` չարտերային թռիչքով։ Բարսելոնա մեկնելը բարդ է

Հատուկ զբոսաշրջիկների համար ամռանը մի քանի ուղղություններով չարտերային թռիչքներ են իրականացվում։ Հունաստանը, իսկ ավելի հստակ` Կրետե կղզին, և Բարսելոնան նույնպես այդ ցուցակում են։ Թեև երկու ուղղություններով իրականացվում են չարտերային թռիչքներ, այնուհանդերձ Հայաստանի հիմնական զբոսաշրջային հոսքն ուղղվում է Կրետեի ծովափեր։ Բարսելոնայի կամ Իտալիայի սիրահարներն էլ Հայաստանում քիչ չեն, պարզապես հայ միջին վիճակագրական զբոսաշրջիկի համար այնտեղ հասնելն ավելի դժվար է, նախևառաջ, մուտքի արտոնագիր ստանալու և տոմսերի բարձր գնի պատճառով։ 

«Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա հայ զբոսաշրջիկները նախընտրում են Հունաստանը, ավելի ճիշտ` Կրետե կղզին։ Իտալիա և Իսպանիա նույնպես մեկնում են, բայց այդ թիվը քիչ է, քանի որ մուտքի արտոնագիր ստանալու բարդություններ են լինում»,– ասել է մեկ այլ տուրօպերատորի ներկայացուցիչ։ Ելնելով սեփական տվյալներից` գործակալությունում նշում են, որ այս տարի ավելացել է Հունաստանում հանգիստն անցկացնելու համար դիմողների թիվը։

«Այս տարի Հայաստանից Հունաստան տուրփաթեթների գները մի փոքր նվազել են։ Այսօր զբոսաշրջիկներին բավականին հարմար գներ են առաջարկում։ Վճարելով 600–ից 1000 եվրո` կարելի է տասն օր անցկացնել Կրետեում։ Գնի մեջ ներառված են ճանապարհածախսը, օդանավակայանից հյուրանոց և հետադարձ ճանապարհը, 3 կամ 4–աստղանի հյուրանոցում մնալը և նախաճաշը»,– ասել են տուրիստական գործակալությունում։

Հայ զբոսաշրջիկների նախընտրությունների նմանատիպ պատկեր է ներկայացրել ևս մեկ տուրօպերատոր։ «Այս ամառ էապես ավելացել է Հունաստան մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը։ Իր գրավչությամբ Հունաստանը գերազանցել է Եգիպտոսին և Անթալիային։ Թեև այնտեղ էլ մեկնողների թիվը քիչ չէ»,– ասել է տուրգործակալության ներկայացուցիչը։

Եթե հայ զբոսաշրջիկներն ավելի շատ նախընտրում են Վրաստանը, քանի որ  աշխարհագրական առումով այն մոտ է, և առանձնապես ուշադրություն չեն դարձնում սպասարկման որակին, ապա Հունաստանում ամեն ինչ այլ կերպ է։ Շքեղ ծովափերից բացի, զբոսաշրջիկները մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակին։ Այդ առումով Հունաստանը կարողացել է քիչ թե շատ հաջողությամբ համատեղել հարմար գները սպասարկման լավ որակի հետ։ «Անձամբ ես պատրաստվում եմ հանգիստս անցկացնել Կրետեում։ Այնտեղ համեմատաբար էժան է, հարմար, կա զարգացած ենթակառուցվածք և, իհարկե, համեղ ծովամթերք»,– «Sputnik Արմենիա»–ին ասել է Երևանի բնակիչ Աննա Ազատյանը։
Անթալիա` 200 դոլարով

Թեև Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական կապերը, և երկու երկրի միջև բարդ հարաբերություններ են ձևավորվել, այնուհանդերձ Անթալիան հայ զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է։ Սակայն ոչ բոլոր տուրիստական գործակալություններն են թուրքական հանգստավայրերի փաթեթներ վաճառում։ «Դեպի Անթալիա տուրեր մենք սկզբունքորեն չենք կազմակերպում»,– «Sputnik Արմենիա»–ն ասել են միանգամից մի քանի տուրիստական գործակալություններում։

Այնուամենայնիվ, «թուրքական» հանգստի սիրահարների թիվը փոքր չէ։ Թուրքիայում զբոսաշրջիկներին բավականին ճկուն գնային քաղաքականությամբ հանգիստ են առաջարկում։ Մեկ մարդու հաշվարկով զբոսաշրջային փաթեթը, միջին հաշվարկով, կազմում է 450 դոլար։ Թուրքական ուղղությունն աշխատում է «ամեն ինչ ներառված է» ռեժիմով։ Գնի մեջ ներառված են ավիատոմսի գինը, օդանավակայանից հյուրանոց և հետադարձ ճանապարհը, 4–աստղանի հյուրանոցը և սնունդը։

Անթալիայում հայ զբոսաշրջիկների հանգստի բացասական կողմն այն է, որ սկզբում պետք է հասնել Թբիլիսի, քանի որ այնտեղից են իրականացվում ամենաէժան ավիաչվերթերը։ «Այստեղ ամեն ինչ թելադրում են գները։ Թուրքիա մեկնում են հիմնականում Թբիլիսիի տարածքով, քանի որ այնտեղից տոմսերն ավելի էժան են։ Վերջերս նույնիսկ եղել են տուրփաթեթներ, որոնք 200 դոլարով առաջարկում էին մեկշաբաթյա հանգիստ անցկացնել Անթալիայում։ Կրկին «ամեն ինչ ներառված է» ռեժիմով»,– «Sputnik Արմենիա»–ի հետ զրույցում ասել է տուրօպերատորի ներկայացուցիչը։

Լրահոս
0