Համահայկական վեցերորդ խաղերի շրջանակում նաև թենիսի մրցումներ են անցկացվում։ Մասնակցում է 120 մարզիկ (84 տղամարդ և 36 կին)։
Թենիսի խաղերն անցկացվում են Երևանի «Ինկորտ» ակումբի կորտերում։
Չորեքշաբթի կանցկացվի 33 խաղ։
Նախնական տվյալով` հաղթում է Երևանի թիմը։ Արդեն հայտնի են մի շարք հաղթողների անունները, որոնց թվում են Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Միքայել Խաչատրյանը, Դավիթ Մուրադյանը և Արման Դանիելյանը։
Համահայկական խաղերի մասնակիցները մրցում են 17 մարզաձևում (յոթով շատ` անցած տարվա խաղերից), որոնց թվում են ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, թենիսը, սեղանի թենիսը, շախմատը, բադմինտոնը, լողը, թեթև ատլետիկան։

1/9
© Sputnik / Асатур Есаянц
Համահայկական վեցերորդ խաղերի շրջանակում թենիսի մրցումներ են անցկացվել

2/9
© Sputnik / Асатур Есаянц
Երուսաղեմի մասնակիցը պատրաստվում է ընդունել հակառակորդի ուղարկած գնդակը

3/9
© Sputnik / Asatur Yesayants
Մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` 84 տղամարդ և 36 կին

4/9
© Sputnik / Асатур Есаянц
Ստամբուլի մասնակցի հզոր հարվածը

5/9
© Sputnik / Асатур Есаянц
Մրցումներն անցկացվում են «Ինկորտ» ակումբի կորտում

6/9
© Sputnik / Асатур Есаянц
Մրցախաղի առաջատարը Երևանի թիմն է

7/9
© Sputnik / Асатур Есаянц
Վահե Ավետիսյանը մրցում է Միքայել Ավետիսյանի հետ

8/9
© Sputnik / Асатур Есаянц
Հաղթող դարձած Միքայել Ավետիսյանի հարվածը

9/9
© Sputnik / Асатур Есаянц
Համահայկական վեցերորդ խաղերն անցկացվում են օգոստոսի 3-ից 13-ը