00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. Թուրքիան կսահմանափակվի ավիահարվածներով

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցСитуация в сирийском городе Хомс
Ситуация в сирийском городе Хомс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ արաբագետը կարծում է, որ ամերիկացիների մասնակցությունը Թուրքիային կզսպի Սիրիայում բնակվող քրդերի նկատմամբ հարվածներից

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թուրք–ամերիկյան համատեղ ռազմական գործողությունները Սիրիայում կսահմանափակվեն ավիահարվածներով, «Sputnik Արմենիա» տեղեկատվական պորտալին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Օգոստոսի 5-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստվում են ԱՄՆ–ի աջակցությամբ ռազմական լայնածավալ գործողություններ սկսել Սիրիայում, որն ուղղված կլինի «Իսլամական Պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ։

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կսահմանափակվի օդային հարձակմամբ, ցամաքային գործողություններ չեն լինի։ Նույն հարվածները ԻՊ–ի և քրդերի դեմ, սակայն ավելի ինտենսիվ կերպով», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` ամերիկացիների մասնակցությունը գործողություններին Թուրքիային կզսպի Սիրիայում քրդերի նկատմամբ հարվածներից, քանի որ այդ մասին Վաշինգտոնն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։

«Համատեղ պայքարի նպատակ Իսլամական պետությունն է, իսկ դրա դեմ շատ արդյունավետ գործում են քրդերը։ Այդ պատճառով որոշակի շեշտադրումներ կարվեն, որոնք ուղղված կլինեն Անկարայի դեմ` քրդերի նկատմամբ նմանատիպ գործողություններ թույլ չտալու համար», – նշեց Գրիգորյանը։

Ընդ որում, նա նշեց, որ Անկարան շարունակում է գաղտնի ավիահարվածներ հասցնել քրդական միավորումների դեմ, դրանք մեկնաբանելով որպես ՔԱԿ–ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) դեմ ուղղված հարվածներ, ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում, սակայն պարզ է, որ դա այդպես չէ։

Ավելի վաղ ԱՄՆ–ն և Թուրքիան համաձայնության են եկել Թուրքիայի Ինջիրլիկ ՌՕՈՒ կայանն օգտագործելու մասին։ Այնտեղ կարող են տեղակայվել ԻՊ–ի դեմ նաև կոալիցիայի այլ երկրների թռչող սարքավորումները։ Սակայն ինքնաթիռների թույլատրման որոշումը կընդունվի ամեն անգամ առանձին և Անկարայի ու Վաշինգտոնի հետ համատեղ։

ԱՄՆ–ն երկար ժամանակ պայքարում էր Ինջիրլիկ կայանը օգտագործելու թույլտվությունը ստանալու համար, քանի որ այդ կայանը մարտավարական առավելություններ է տալիս ԻՊ–ի նկատմամբ հարձակումներ կատարելու համար։

Լրահոս
0