ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. 2015 թվականին անցկացվող համահայկական վեցերորդ խաղերին նվիրված նամականիշը կավելացնի հետաքրքրությունը այդ սպորտային միջոցառման հանդեպ, չորեքշաբթի նամականիշների մարման արարողության ժամանակ հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչ Հերմինե Դուզյանը։
«Այս միջոցառումը Համահայկական խաղերը կդարձնի ավելի ճանաչված և տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդների ուշադրությունը կգրավի պատմական հայրենիքի նկատմամբ», – ասել է նա։
Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է խաղերի ոսկե մեդալի դիմերեսը և դարձերեսը, ոճավորված պատկերված են խաղերի լոգոտիպը և գավաթը, ինչպես նաև նշված են այն քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը` Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ: Նամականիշի վրա պատկերված է մարզադաշտ` վեց հիմնական մարզաձևերով, ինչպես նաև Համահայկական խաղերի լոգոտիպը:
Տպաքանակը 20 հազար օրինակ է, նամականիշի չափերն են` 28/45 մմ, գեղաթերթիկի չափերը` 52/77 մմ:
ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը իր հերթին ասաց, որ Համահայկական ամառային խաղերին նվիրված նամականիշն իր ուրույն տեղը կզբաղեցնի համաշխարհային նամականիշների շարքում։
«Ինչպես տեսնում եք, գեղաթերթիկն ունի շատ յուրահատուկ և հետաքրքիր դիզայն։ Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցեցին Համահայկական խաղերի գործադիր խորհրդի անդամներ, հայ նշանավոր մարզիկներ, Ֆիլատելիստների միության նախագահը», – ասաց Թադևոսյանը։
Փոխնախարարի խոսքով` Համահայկական ամառային 6-րդ խաղերն այնքան նշանակալից են մեր ազգի համար, որ նախարարության նամականիշների խորհուրդն ու «Հայփոստ» ընկերությունը որոշեցին ստեղծել թե՛ ծրար, թե՛ գեղաթերթիկ, թե՛ նամականիշ:
Ամառային վեցերորդ համահայկական խաղերն անցկացվում են օգոստոսի 3-13–ը, մրցումներին մասնակցում է ավելի քան 6,35 հազար հայ մարզիկ` աշխարհի 36 երկրի 175 քաղաքից։
Համահայկական խաղերի մասնակիցները կպայքարեն 17 մարզաձևում (յոթով շատ` անցած տարվա խաղերից), որոնց թվում են ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, թենիսը, սեղանի թենիսը, շախմատը, բադմինտոնը, լողը, թեթև ատլետիկան։
Համահայկական խաղերին նվիրված գեղաթերթիկը տարբերվում է իր յուրահատուկ դիզայնով
17:12 05.08.2015 (Թարմացված է: 18:15 05.08.2015)
Почтовая марка, посвященная Шестым Панармянским играм
Բաժանորդագրվել
Գեղաթերթիկի վրա պատկերված են Խաղերի ոսկե մեդալները, լոգոտիպը և գավաթը, ինչպես նաև նշված են Հայաստանի և Արցախի այն քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը