00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Նավասարդյան. Մերձավոր Արևելքի զարգացումների ֆոնին հայկական դիվանագիտությունը պետք է ագրեսիվ լինի

© PanARMENIAN PhotoАрман Навасардян
Арман Навасардян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արման Նավասարդյանը գտնում է, որ «Իսլամական պետությունն» այն չարիքն է, որի դեմ պետք է պայքարել ընդհանուր ուժերով: Ամերիկացիները, ռուսները և բոլորը պետք է մի կողմ դնեն բոլոր անհամաձայնությունները և պայքարեն ընդհանուր ճակատով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի– Sputnik. Աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանն այսօր Մերձավոր Արևելքն է: Այնուհանդերձ, փորձագետները կարծում են, որ այսօր մեծ պատերազմի վտանգ չկա: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Վկայակոչելով նույն փորձագետներին՝ բանախոսը միաժամանակ հավելել է, որ Մերձավոր Արևելքում 20-30 տարի անկայուն է լինելու և լարված իրավիճակ: «Լայնածավալ պատերազմի վտանգ, կարծես թե, այսօր չկա, բայց միջազգային իրադրությունը շատ խրթին է և դժվար ըմբռնելի. այն աստիճանի, որ նույնիսկ լուրջ մասնագետները դժվարանում են ասել, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու»,-նշել է նա:

Փաստացի այսօր որպես պետություն գոյություն չունեն ո՛չ Սիրիան, ո՛չ Իրաքը, ո՛չ Լիբիան: «Սիրիան` որպես պետություն, այլևս գոյություն չունի, հավատացեք ինձ, ետդարձ չկա, ոչ էլ Իրաքը կարող  է ետ դառնալ»,-վստահ  է նա:  Նավասարդյանը հավելում է, որ անգամ Լիբանանը, որտեղ կա մեծաթիվ հայկական համայնք և որն այնտեղ շատ ապահով է զգում, որպես պետություն համարվում է փլուզված:

Մերձավոր Արևելքի գլխավոր չարիքը՝ «Իսլամական պետությունն», ունի շատ հավակնոտ ծրագրեր, որոնք, ինչպես նշում է դիվանագետը, հասնում են ընդհուպ Չինաստան: Այդ խմբավորման լուրջ նկրտումների շրջանակում է նաև Սինայի թերակղզու գրավումը, ինչն ԱՄՆ-ի կարող է դրդել շատ ավելի լուրջ քայլերի: «Սինայի թերակղզին գրավելը նշանակում է հարվածի տակ դնել ԱՄՆ-ի ամբողջ բարեկամական շարքը, այդ թվում՝ հրեաներին: Այդ դեպքում ամերիկացիները կհարվածեն խմբավորմանն ինչպես հարկն է»,-ընդգծել է նա:

Արման Նավասարդյանի խոսքով՝ «Իսլամական պետությունն» այն չարիքն է, որի դեմ պետք է պայքարել ընդհանուր ուժերով:  «Ամերիկացիները, ռուսները և բոլորը պետք է մի կողմ դնեն բոլոր անհամաձայնությունները և պայքարեն ընդհանուր ճակատով»,-ասել է նա:

Բանախոսը կարծում է, որ ԱՄՆ-ն այլևս չունի Մերձավոր Արևելքում մնալու և իր շահերը պաշտպանելու նախկին խանդավառությունը: «Այն, կարծես թե, ետ քայլ է անում: Բացի ամենից, փոխվում են նաև խաղի կանոնները: Պետք է ընդունել, որ Թուրքիան մղվում է երկրորդ պլան և ասպարեզ է դուրս գալիս այնպիսի մի նոր խաղացող, գործող անձ, ինչպիսին Իրանն է: Իրանը մեծ ապագա ունի, որովհետև առանց Իրանի՝ չեն լուծվելու ռազմական խնդիրները»,- կարծում է բանախոսը:

Դիվանագետի կանխատեսմամբ` կորցնելով իր դիրքերը` Թուրքիան տեղը զիջելու է մի նոր պետության՝ Քրդստան անունով: Նա նաև պնդում է, որ ամերիկացիները բացահայտ կերպով ասում են մեծ Քրդստան ստեղծելու նպատակի մասին: «Այն բոլոր հարաբերությունները, որ այսօր կան Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ, խոսում են այդ մասին»,-շեշտադրել է Նավասարդյանը:

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին ձեռնտու Թուրքիայի մասնատումը և Քրդստանի ստեղծումը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ դիվանագետը նկատում է՝ Ամերիկան փորձում է Թուրքիային իր տեղը դնել: «Թուրքերի օսմանյան նկրտումները, արաբական աշխարհում առաջնորդ դառնալու ցանկությունները փլուզվեցին: Նրանք, կարծես թե, շատ «վեր-վեր թռան» և «երես առան»: Հիմա ԱՄՆ-ը փորձում է նրան իր տեղը նստեցել: Բայց այդ խնդիր չէ:  Ամերիկային պետք է մի դաշնակից, որ կլինի իր դրածոն և հլու-հնազանդ կենթարկվի իրեն: Գուշակելի ապագայում այդ դրածոն կարող է լինել մեծ Քրդստանը՝ քառասուն միլիոն բնակչությամբ»,-կարծում է նա:

Այս ամենի համատեքստում Հայաստանն ունի իր անելիքները և հնարավորությունները: Նավասարդյանի պնդմամբ՝ մեզ համար ստեղծվում է մի հնարավորություն, որը բաց թողնելը հանցագործություն է: « Լուրջ պետությունները միաձայն ասում են, որ Հայաստանն այն երկիրն է, որը պետք է կապող օղակ դառնա: Աշխարհը բաժանված է երկու մասի և այսպես շարունակվել չի կարող. այն կամ պետք է կործանվի, կամ փոխվի: Հայաստանն այս ամբողջ տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի քրիստոնեական արժեքներ, եվրոպական արժեքներ, միաժամանակ ասիական մշակույթի մասնիկ է, ունի դեմոկրատական սկզբունքներ, ընտանեկան ավանդույթներ ունի, որ ոչ ոք չունի: և ամենակարևորը՝ ունի հսկայական սփյուռք»,- ընդգծել է Արման Նավասարդյանը:  Դիվանագետը վերջում հավելել է, որ հայկական դիվանագիտությունը պետք է  ոչ թե ակտիվ լինի, այլ նույնիսկ՝ ագրեսիվ:

Լրահոս
0