00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեչենուհիները հիջաբներով լողում են Չեչնիայում հատուկ կանանց համար բացված առաջին լողափում

Բաժանորդագրվել
Շուրջ հարյուր մուսուլմանուհիներ մասնակցել են Չեչնիայում հատուկ կանանց համար նախատեսված առաջին լողափի բացմանը։ Լողափը գտնվում է «Գռոզնիի ծովի» ափին։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես են չեչենուհիները հանգստանում և լողանում տղամարդկանց համար արգելված տարածքում։

«Գռոզնիի ծովի» ափին երեքշաբթի բացվել են առանձին կանանց և տղամարդկանց լողափեր, որոնց միջև ընկած հեռավորությունը երկու կիլոմետր է և դրանց միջև տեղադրված է երկու մետրանոց ցանկապատ, որը կանանց հուսալիորեն պաշտպանում է տղամարդկանց հետաքրքրասեր հայացքներից։ Երկու լողափերը միավորում է միայն ընդհանուր անունը` «Լագունա» հանգստյան գոտի։ 
 
Ավելի քան 2,5 հազար քառակուսի մետր մակերես ունեցող լողափում կան լողափնյա թախտեր, հովանոցներ, ցնցուղ ընդունելու համար նախատեսված խցիկներ, փոքրիկ ռեստորաններ, արևելյան ոճի փոքրիկ տաղավարներ, լողափնյա պարագաների խանութ, բժշկական կետ։

Տղամարդկանց կթողնեն կանանց լողափ, միայն եթե նրանք 12 տարեկանից ցածր են և մայրիկների ուղեկցությամբ։ 

Խեղդվողներին փրկության կգան հատուկ դասընթացներ անցած կանայք, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է հանգստյան գոտու ներկայացուցիչը։ 

«Գռոզնիի ծով» տուրիստական համալիրի ներդրումային նախագիծը Չեչնիայում ամենախոշորն է «Վեդուչի» լեռնադահուկային հանգստավայրից հետո։ Նախագծի իրականացումը սկսվել է երեք տարի առաջ, և միայն երկու տարի ծախսվել է ջրամբարի հատակի մաքրման համար։

Ժողովրդի շրջանում «Գռոզնիի ծով» անունով տարածված ջրամբարի ափին նախատեսվում է կառուցել մի քանի հյուրանոցներ, լողացող ռեստորան, մարզա–առողջարանական կենտրոն, դելֆինարիում։ Գլխավոր զարդը պետք է դառնա բացառիկ գունային–երաժշտական շատրվանը։

Լրահոս
0