ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի– Sputnik. Չորեքշաբթի Կուալա Լումպուրում անցկացվող ՀԱԱՊ միջոցառումների շրջանակում տեղի է ունենում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։
Հանդիպումից առաջ նախարարները միմյանց ձեռք են սեղմել։
Չավուշօղլուն զրույցի նախօրեին ռուս լրագրողներին հայտարարել է, որ մտադիր է Լավրովի հետ մտադիր է քննարկել երկկողմ հարաբերությունները, որոնց թվում են էներգետիկային վերաբերող հարցերն ու Սիրիայում տիրող իրավիճակը` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համատեքստում։
«Կքննարկենք երկկողմ հարաբերությունները, «Թուրքական հոսքը», Սիրիայում տիրող իրավիճակը, և, իհարկե, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Սերգեյ Լավրովը չորեքշաբթի արդեն հանդիպել է Ինդոնեզիայի և ԿԺԴՀ–ի արտգործնախարարների հետ։
Մալայզիայում օգոստոսի 5–6–ը անցկացվում են Հարավ–արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումները, Ռուսաստան–ՀԱԱՊ նախարարական խորհրդակցությունը, Արևելա–ասիական գագաթնաժողովի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, ՀԱԱՊ–ի անվտանգության գծով տարածաշրջանային համաժողովի 21–րդ նստաշրջանը։
Լավրով–Չավուշօղլու հանդիպումն է անցկացվում ՀԱԱՊ–ի շրջանակում
13:09 05.08.2015 (Թարմացված է: 13:10 05.08.2015)
© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցВстреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Генеральным секретарем ОИС И.Мадани (11.06.2015)
© Sputnik / Кирилл Каллиников
/ Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱԱՊ–ի շրջանակում արդեն հանդիպել է Ինդոնեզիայի և ԿԺԴՀ–ի արտգործնախարարների հետ, նախատեսվում է նաև հանդիպում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ