ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի–Sputnik. Իրանի հարավային շրջաններում գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ, օդի ջերմաստիճանը հասել է 74°C–ի։ Տեղացիները տառապում են արևկեզից, հաղորդում է Washington Post–ը։
Սա Իրանի պատմության ընթացքում գրանցված ռեկորդային ջերմաստիճան է։ Հրատարակության տվյալներով` երկրի հարավային շրջանների բնակիչները փորձում են դուրս չգալ տանից և խմել որքան հնարավոր է շատ ջուր։
Օդերևութաբանների կանխատեսումները, միաժամանակ, սփոփիչ չեն։ Օդի ջերմաստիճանն առաջիկայում կկազմի զրոյից բարձր 50 աստիճան։
Թեժ է իրավիճակը նաև Ճապոնիայում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է զրոյից բարձր 39 աստիճանի։ Մեկ շաբաթում շոգ եղանակից մահացել է 25 մարդ, ավելի քան 11600–ը տեղափոխվել է հիվանդանոց։ Երկիր մոլորակի ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2003 թ.–ին Սաուդյան Արաբիայում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 83 °C–ի, այդ ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ, ևս հարյուրը տուժել է։
Իրանում ռեկորդային շոգ եղանակ է` 74°C
© SputnikИран
© Sputnik
Բաժանորդագրվել
Սա Իրանի պատմության ընթացքում գրանցված ռեկորդային ջերմաստիճան է