ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի– Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի միանալու մասին պայմանագրի վավերացումը, փաստաթղթի պաշտոնական տեքստը հրապարակվել է պաշտոնական ԶԼՄ–ներում չորեքշաբթի։
Ղազախստանը դարձել է վերջին երկիրը, որը վավերացրել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի միանալու մասին պայմանագիրը։ Մինչ այդ փաստաթուղթը վավերացրել են Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի իշխանությունները։
Նազարբաևը ստորագրել է նաև մի շարք արձանագրություններ ԵՏՄ–ի մասին 2014թ. մայիսի 29–ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին` կապված միությանը Ղրղըզստանի անդամակցության հետ։
ԵՏՄ–ը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական միության բազայի վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1–ից։ ԵՏՄ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։
Ղազախստանը վավերացրել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության մասին պայմանագիրը
Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի միանալու մասին փաստաթղթի վավերացումից բացի երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է մի շարք արձանագրություններ ԵՏՄ–ի մասին 2014թ. մայիսի 29–ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին