00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի շփման խմբի նիստը կկայանա այսօր Մինսկում

© SputnikПрезидент-отель в Минскв
Президент-отель в Минскв - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակնկալվում է, որ շփման խումբն իր գործունեությունը կսկսի ճաշից հետո, երբ կավարտվեն չորս թեմատիկ ենթախմբերի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի հարավ–արևելքում իրավիճակի կարգավորման եռակողմ շփման խմբի հանդիպումը կանցկացվի երկուշաբթի Մինսկում, հայտնում է Sputnik Բելառուսը։

Ակնկալվում է, որ շփման խումբն իր աշխատանքը կսկսի ճաշից հետո, երբ կավարտվեն չորս թեմատիկ ենթախմբերի` անվտանգության, տնտեսական, քաղաքական և մարդասիրական հարցերով ենթախմբերի հանդիպումները։

Շփման խմբի նախորդ նիստի գլխավոր արդյունքն այն էր, որ կողմերը համաձայնագիր ստորագրեցին 100 միլիմետրից պակաս տրամաչափի սպառազինությունն ու տանկերը բաժանարար գծից հետ տանելու մասին։ Համաձայնագրի տեքստն արժանացել է Շփման խմբի անվտանգության ենթախմբի նիստի հավանությանը հուլիսի 21–ին, սակայն ինքը` շփման խումբը, այն այդպես էլ չի նախավավերացրել։  

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները հայտնել են, որ այդ փաստաթուղթն անձամբ կստորագրեն ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին։

Ավելի վաղ շփման խմբի աղբյուրը հայտնել էր, որ Զախարչենկոն և Պլոտնիցկին ծրագրում են օգոստոսի 3–ին ժամանել Մինսկ։

Ավելի վաղ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները հերքեցին այդ տեղեկությունը։ Մինսկի բանակցություններում ԼԺՀ լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն ասել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարները կժամանեն Մինսկ 100 միլիմետրից պակաս տրամաչափի սպառազինությունն ու տանկերը բաժանարար գծից հետ տանելու մասին, երբ այն պատրաստ լինի։ «Այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն նրանց, ովքեր ստորագրել են Մինսկի համաձայնագրերը, բայց նստել այնտեղ` Մինսկում, և սպասել, որ ինչ–որ փաստաթուղթ կծնվի, հանրապետությունների ղեկավարները չունեն ոչ հնարավորություն, ոչ ժամանակ, ոչ ցանկություն»,– ասել է Դեյնեգոն։

Կողմերի բանակցություններում ևս մեկ արգելք է Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների առանձին տարածքների հատուկ կարգավիճակի մասին ուկրաինական օրենքը։ Ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարությանը չի բավարարում «հատուկ կարգավիճակի» դրույթը, բայց նրանք պատրաստ են զիջումների գնալ այդ հարցում, նախորդ շաբաթ ճեպազրույցում ասել է Մինսկի բանակցություններում ԼԺՀ–ի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն։

Ուկրաինայի Սահմանադրական դատարանն ուրբաթ սահմանադրական է ճանաչել Հիմնական օրենքի` երկրում իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ փոփոխությունների նախագահական նախագիծը։ ՍԴ–ն սահմանադրական է ճանաչել նաև Հիմնական օրենքի նախագծի անցումային դրույթների նորմը, որը նախատեսում է, որ Դոնբասի հատուկ կարգավիճակը որոշվում է առանձին օրենքով։ Կիևում հույս ունեն, որ օրինագիծը կարող է ընդունվել արդեն աշնանը։

Միաժամանակ Դոնբասում հայտարարում են, որ իրենց չի բավարարում այդ փաստաթուղթը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը։ Դեյնեգոն, մասնավորապես, հայտնել է, որ Ուկրաինայի սահմանադրությունում փոփոխությունների կատարման առաջարկություններն «ընդհանուր ոչինչ չունեն Մինսկի գործընթացի հետ»։ «Այդ փաստաթուղթը չի ուղղվել ոչ Դոնեցկի, ոչ Լուգանսկի դիտարկմանը։ Փաստաթուղթը պատրաստել են Մինսկի համալիր քայլերի ուղիղ հակադրմամբ»,– ասել է նա։

Նա նաև մատնանշել է, որ, այսպես կոչված, «համաներման օրենքը», որը նախատեսված է Մինսկի պայմանավորվածություններով, այդպես էլ մնաց Ուկրաինայի Գերագույն ռադայի պատերի մեջ։ «Խոսնակն այդ օրենքը չի ստորագրել և չի ուղարկել Ուկրաինայի նախագահին, թեև դա Դոնբասի խաղաղ կարգավորման հիմնական թեզիսն է»,– ընդգծել է Դեյնեգոն, խոսելով Դոնեցկի և Լուգանսկի մարզերում իրադարձությունների մասնակիցների հետապնդումն ու պատժելը թույլ չտալու դրույթների մասին։

Շփման խումբը սովորաբար հասցնում է հանդիպումներ անցկացնել մեկ օրում, բայց այս անգամ ԼԺՀ–ի ներկայացուցիչ Դեյնեգոն առաջարկել է չդադարեցնել խմբի առաջիկա հանդիպումը, որը ծրագրված է օգոստոսի 3–ին։
«Տեսնելով առաջխաղացման բացակայությունը, որ առանցքային չորս կետերով առաջընթաց չկա, մենք դիմել ենք ուկրաինական կողմին և համաձայնագրերի երաշխավորներին։ Մենք առաջարկել ենք իմիտացիաներից անցնել գործողությունների, դրա համար առաջարկել ենք օգոստոսի 3–ին աշխատել այնքան, մինչև կոնկրետ արդյունք ստանանք։ Աշխատել 3–ին, 4–ին, 5–ին, մեկ շաբաթ։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք համոզել գործընթացի մասնակիցներին, որ արժեր այդքան ուժ ծախսել»,– ասել է նա։

Շփման խմբի մասնակիցները փետրվարի 12–ին ստորագրել են ավելի վաղ «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա) անդամ երկրների ղեկավարների հետ համաձայնեցված փաստաթուղթ, որն առաջնահերթ խնդիրների թվում նախատեսում է հրադադար, շփման գծից ծանր սպառազինության դուրսբերում, ինչպես նաև քաղաքական կարգավորման քայլեր։

Լրահոս
0