ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, պատմել է, որ սոցցանցերում քննարկումների առարկա դարձած ժամացույցն իրեն նվիրել է իր կինը` Տատյանա Նավկան, այդ պատճառով նա չէր կարող ժամացույցը չկապել հարսանիքին։
Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնին ասել էր, որ պսակադրության ժամանակ
Պեսկովի կապած ժամացույցի արժեքը կազմում է մոտ 37 մլն ռուբլի։
«Ինչ վերաբերում է ժամացույցի հետ կապված պատմությանը, ասեմ` չէ՞ որ ես չէի կարող հարսանիքին չկապել կնոջս նվերը… Եվ դա մեր անձնական գործն է, և ոչ ոքի չպետք է հուզի։ Դժվար թե կնոջ կամ ամուսնու նվերները որևէ կապ ունեն հակակոռուպցիոն գործունեության հետ»,– ասել է Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դմիտրի Պեսկովի և օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հարսանիքի արարողությունը կայացել է Սոչիում օգոստոսի 1–ին։ Սա Նավկայի երկրորդ ամուսնությունն էր, Պեսկովի` երրորդ ամուսնությունը։ Զույգը դաստիարակում է ընդհանուր դստերը` Նադեժդային։
Պեսկովը խոսել է իր ժամացույցի մասին. «Ես չէի կարող հարսանիքին չկապել կնոջս նվիրած ժամացույցը»
© Photo : Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցБрифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова
© Photo : Фотохост-агентство
/ Բաժանորդագրվել
Ավելի վաղ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել էր, որ Պեսկովի ժամացույցը, որը նա կապել էր Տատյանա Նավկայի հետ ամուսնանալու արարողության ժամանակ, մոտ 37 մլն ռուբլի արժե։ Նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այդ ժամացույցն իր կնոջ նվերն է, որը հակակոռուպցիոն գործունեության հետ որևէ կապ չունի։