ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիայի միության նախագահ (ՈԻԵՖԱ) Միշել Պլատինին, որն իր թեկնածությունն էր առաջադրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնին, նախընտրական ծրագրում մտադիր է ներառել նաև այն մտահղացումը, ըստ որի` աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի քանակը 32-ի փոխարեն պետք է 40 լինի։
Պլատինին պատրաստվում է իր առաջարկի մասին հայտարարել չեմպիոնների լիգայի խմբակային փուլի վիճակահանության ժամանակ, որն անցկացվելու է օգոստոսի 27-ին Մոնակոյում։
Մինչ այս մասնակիցների քանակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում ավելացել էր` 16-ի փոխարեն դառնալով 24։ Եվրոպայի առաջնություն-2016–ը կլինի առաջին առաջնությունը, որին 24 թիմ կմասնակցի։ As–ի տվյալով` Պլատինին նաև մտադիր է իրականություն դարձնել սպիտակ քարտի գաղափարը (հեռացում 10 րոպեով) և 18 տարեկանից փոքր խաղացողների տեղափոխման արգելքը։
Պլատինին անցած շաբաթ պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնին։ Նախագահի ընտրությունը կատարվելու է 2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում։
1998 թվականից ՖԻՖԱ–ն ղեկավարող Յոզեֆ Բլատերը մայիսի 29-ին հինգերորդ անգամ վերընտրվել էր նույն պաշտոնում։ Սակայն կոռուպցիայի հետ կապված աղմկահարույց պատմության ֆոնին նա մի քանի օր անց` հունիսի 2-ին, հայտարարել էր, որ որոշել է հրաժարվել պաշտոնից և խնդրել էր ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեին արտահերթ կոնգրես հրավիրել կազմակերպության նոր ղեկավար ընտրելու համար։
ԶԼՄ. Պլատինին պատրաստվում է Աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի քանակը հասցնել 40-ի
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
Պլատինին մտադիր է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից–թիմերի քանակը ավելացնել և 32-ից հասցնել 40-ի։ Նա պատրաստվում է նաև սպիտակ քարտ (հեռացում 10 րոպեով) կիրառել