ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի– Sputnik. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թ.–ի առաջին կիսամյակում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 21,9 տոկոսով` կազմելով 491,2 մլն դոլար, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում։
Վիճակագրության տվյալներով` Հայաստանից Ռուսաստան այս տարվա հունվար–հունիսին իրականացված արտահանումը կազմել է մոտ 70,8 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 133,8 մլն դոլարի համեմատ, իսկ ներկրումը` 420,3 մլն դոլար (15,1 տոկոսի անկում)։
Ռուսաստանին բաժին է հասնում հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի համախառն արտաքին առևտրաշրջանառության 22,5 տոկոսը։
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 582,8 մլն դոլար (մասնաբաժինը` 26,7 տոկոս, 22,5 տոկոսի անկում)։
Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–հունիսին կազմել է մոտ 2 186 մլն դոլար (արտահանումը` 694,4 մլն դոլար, ներկրումը` 1 491,7 մլն դոլար)։
Վիճակագրություն. ՌԴ–ի հետ Հայաստանի առևտրի ծավալը 6 ամսում նվազել է 21,9 տոկոսով
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Հայաստանից Ռուսաստան այս տարվա հունվար–հունիսին իրականացված արտահանումը կազմել է մոտ 70,8 մլն դոլար, իսկ ներկրումը` 420,3 մլն դոլար