00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջո Բայդենը դիտարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցXI ежегодная инвестиционная конференция Американской торговой палаты в России
XI ежегодная инвестиционная конференция Американской торговой палаты в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բայդենի թեկնածության առաջադրումը կփոխի ընտրությունների կոնյուկտուրան, քանի որ այս պահին նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընտրարշավի ֆավորիտն է

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի– Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ակտիվորեն դիտարկում է նախագահի պաշտոնին թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը` ռիսկի ենթարկելով ընտրարշավի ֆավորիտ Հիլարի Քլինթոնի թեկնածությունը, շաբաթ օրը տեղեկացրել է New York Times թերթը` հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով` փոխնախագահի գրասենյակը բանակցություններ է վարում Դեմոկրատական կուսակցության դոնորների հետ ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխնախագահի թեկնածության հնարավոր առաջադրման հարցի շուրջ։ Եթե Բայդենը որոշի առաջադրել իր թեկնածությունը, ապա նա ստիպված կլինի անցնել primaries-ի (նախնական ընտրություններ) ընթացակարգի միջով, ինչն արել են մյուս թեկնածուները։ Սակայն նրա թեկնածությունն էականորեն կփոխի ընտրությունների կոնյուկտուրան, քանի որ մինչև հիմա նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընտրարշավի բացարձակ ֆավորիտն է։

New York Times–ի լրագրող Մորին Դաուդի տվյալներով` Բայդենը նաև հանդիպում է ընկերների, ընտանիքի և կուսակցության հովանավորների հետ, որպեսզի որոշի`արդյո՞ք նա պետք է առաջադրի իր թեկնածությունը։ Դաուդը գրում է, որ Բայդենը որոշել է մասնակցել ընտրություններին որդու` Բոյի պատճառով, ով վերջերս է մահացել ծանր հիվանդության պատճառով։ Բո Բայդենը համոզել է հորը, որ Ամերիկային հարկավոր չէ Քլինթոնի ընտանիքի ներկայացուցիչ, գրում է Դաուդը։

«Նա փորձել է ստիպել հորը, որ վերջինս խոստանա, որ կառաջադրի իր թեկնածությունը` հայտարարելով, որ Սպիտակ տունը չպետք է վերադառնա Քլինթոններին և որ երկիրն ավելի լավ վիճակում կլինի Բայդենների արժեքների դեպքում», – գրում է Դաուդը։ Բացի այդ, Բայդենի օգնականները կարծում են, որ Քլինթոնի թեկնածությունը խոցելի է մի քանի հարցերում, ինչը բացասաբար է ազդում 2016 թ.–ին Սպիտակ տունը պահպանելու դեմոկրատների հնարավորությունների վրա, գրում է Դաուդը։

Եթե Բայդենը որոշի առաջադրել իր թեկնածությունը, ապա նա պետք է կոտրի Դեմոկրատական կուսակցությունում տեղ գտած միտումները, որտեղ Հիլարի Քլինթոնը մեծ աջակցություն է վայելում։ Բացի այդ, Բայդենն արդեն 72 տարեկան է, նա ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս քաղաքական տեսակետից անվնաս անտակտություններ և վերապահություններ, և նա կուսակցությունում չունի աջակցության հիմք, որն ունի Քլինթոնը։

Բայդենն արդեն երկու անգամ առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում (1988 և 2008 թթ.)` լինելով Դելավեր նահանգի սենատոր։ 1988 թ.–ին նա ստիպված էր հետ կանչել իր թեկնածությունը այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին գրագողության մեջ ելույթի տեքստի պատրաստման ժամանակ։ 2008 թ.–ին Բայդենը ստացել էր ձայների մոտ 1 տոկոսը Այովա նահանգում տեղի ունեցած նախնական ընտրությունների ժամանակ և հետ էր կանչել իր թեկնածությունը։ Ապագա նախագահ Բարաք Օբաման Բայդենին նշանակել էր փոխնախագահի թեկնածու։ Հիլարի Քլինթոնը, ով 2008 թ.–ի նախնական ընտրությունների ժամանակ առավել սուր մրցակցություն էր կազմում Օբամային, վերջինիս նախագահության առաջին ժամկետում զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։

Լրահոս
0