ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 3– Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 3-7–ին կպահպանվի շոգ, առանց տեղումների եղանակ, իսկ ուրբաթ օրվանից հետո օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։
Այս շաբաթ քամին կլինի հարավային` 5-10 մ/վրկ արագությամբ։
Օգոստոսի 2-6–ը հանրապետության տարածքը կգտնվի տաք օդային հոսանքների ազդեցության տակ, ընդ որում հովտային շրջաններում կպահպանվի հրդեհավտանգության բարձր մակարդակ։
Հանրապետության բնակիչներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ակտիվությունից և չգտնվել արևի ճառագայթների տակ, մասնավորապես, դա վերաբերում է բաց մաշկով և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։
Ներկա պահին Երևանում պարզ եղանակ է, ջերմաստիճանը կազմում է 38 աստիճան տաքություն։
Հիդրոմետ. Հայաստանում շոգ եղանակը կպահպանվի մինչև ուրբաթ
© Sputnik / Папикьян
/ Բաժանորդագրվել
Հանրապետության տարածքը կգտնվի տաք արևադարձային հոսանքների ազդեցության տակ