00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ են հուշում աստղերը հայ նախարարների մասին

© RabstolЗнаки зодиака
Знаки зодиака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաստեղության նշանով Ջրհոս է (ծնվել է 1958 թ.–ի հունվարի 24–ին)։ Ջրհոսներն ունեն յուրահատուկ, բավականին էկսցենտրիկ խառնվածք և զարգացած ինտելեկտ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի– Sputnik. «Sputnik Արմենիա» լրատվական պորտալը որոշել է հետաքրքրվել, թե համաստեղության որ նշանի ներքո են ծնվել հայ նախարարներն ու ինչպես է աստղերի դասավորվածությունն ազդել նրանց բնավորության և ճակատագրերի վրա։

Վարչապետ


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծնվել է Ջրհոս նշանի ներքո` 1958 թ.–ի հունվարի 24–ին։ Ջրհոսներն ունեն յուրահատուկ, բավականին էկսցենտրիկ խառնվածք և զարգացած ինտելեկտ, որն ուղղված է ավելի շատ հոգևոր ոլորտին։ Ջրհոսների համար մեծ նշանակություն ունի հումանիզմը, ազատությունն ու անկախությունը, ընկերական հարաբերությունները։

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Армении Овик Абрамян
Премьер-министр Армении Овик Абрамян  - Sputnik Արմենիա
Премьер-министр Армении Овик Абрамян

Նրանց խորհուրդ է տրվում աշխատել, գործադրել բոլոր ջանքերը` արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է մոռանալ պարծենկոտության մասին և չհպարտանալ ձեռք բերված հաջողություններով։ Համեստությունը Ջրհոսների հաջողության գրավականն է։ 

Քաղաքաշինության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի նախարարներ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը (1959 թ.) և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը (1964 թ.) ծնվել են օրացույցի առաջին օրը` հունվարի 1–ին։ Համաստեղության նույն նշանի ներքո է ծնվել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը (1960թ.–ի դեկտեմբերի 25)։

Այծեղջյուրն առավել պրակտիկ և փառասիրական նշանն է։ Այծեղջյուրը հավակնոտ է, դիմացկուն և համառ, նպատակը` կոնկրետ ձեռքբերումներն են։ Նա կարող է լինել լավ ղեկավար, ի վիճակի է ծրագրել սեփական և օտարների գործողությունները։ Կյանքի աստիճաններով Այծեղջյուրն աստիճանաբար է բարձրանում` քայլ առ քայլ, մինչև չհասնի գագաթին։ Այծեղջյուրը շատ զգուշավոր է և հեռատես։

Գլխավոր պայմանն է չկանգնել տեղում, հարկավոր է շարժվել` որևէ բան ձեռք բերելու համար։ Իսկ եթե Այծեղջյուրները հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ապա համընթաց քամին նրանց համար ապահոված է։

ՀՀ սփյուռքի նախարար

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծնվել է Խոյ նշանի ներքո (1954 թ.–ի ապրիլի 12)։

Խոյերը գործուն մարդիկ են, ինքնավստահ, լի էներգիայով։ Նրանք նախընտրում են ուղիղ ճանապարհներ, քանի որ համբերություն չունեն զարտուղի ճանապարհների համար։ Նրանք հեշտությամբ ծախսում և վերականգնում են էներգիան։ Խոյերի ամենասիրելի բառը` «Ես»–ն է։ Հարկ է նշել, որ Խոյերին չի կարելի տարհամոզել, քանի որ նրանք պարզապես ոչ մեկի չեն լսում։

Գրեթե ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար Խոյերը պետք է շատ և համառ աշխատեն։ Իհարկե, նրանք արդյունքից էլ բավականին գոհ կլինեն` կայունություն աշխատանքում կամ բիզնեսում, հավասար և վստահելի հարաբերություններ մտերիմ մարդու հետ, հուսալի ընկերներ։

ՀՀ առողջապահության նախարար և արտգործնախարար

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ծնվել են  Խեցգետին նշանի ներքո։ Համաստեղության նույն նշանի ներքո է ծնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (1962 թ.–ի հուլիսի 1–ին)։

© АРКАГлава МИД Армении Эдвард Налбандян
Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Глава МИД Армении Эдвард Налбандян

Հոգու խորքում Խեցգետինները բավականին զգայուն են և սենտիմենտալ, սակայն արտաքին տեսքից, հատկապես օտար միջավայրում, դա կարող է ոչ մի կերպ չդրսևորվել։ Խեցգետինները ցուցադրում են իրենց իրական էությունը, երբ զգում են շրջապատողների էմոցիոնալ աջակցությունը։ Նրանք ուշադիր են և կարեկցող հարազատների նկատմամբ, նրբորեն զգում են նրանց տրամադրության տատանումները։

ՀՀ մշակույթի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (1960 թ.–ի մայիսի 22) ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը (1972 թ.–ի մայիսի 23) համաստեղության նշանով Երկվորյակներ են։

Երկվորյակների հովանավորը Մերկուրին է։ Այդ մոլորակը Երկվորյակներին օժտում է հետաքրքրասիրությամբ, հետաքրքրությամբ ամեն նորի նկատմամբ։ Երկվորյակները հեշտությամբ լեզու են գտնում նոր մարդկանց հետ։ Նրանք առանձնահատուկ ունակություններ ունեն խոսքի, գրի, լեզուների, լավ հիշողության, վերլուծելու և ընդհանրացնելու ոլորտներում։ Նրանց հատուկ է գիտելիքի նկատմամբ ձգտումը, ինքնատիպությունը, խորաթափանցությունը։ Երկվորյակները հակված են փոփոխությունների և բազմազանության, նրանք միշտ հետաքրքրությունների բավականին մեծ շրջանակ ունեն, փորձում են միանգամից մի քանի գործ անել։

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ընկղմվել ամեն նոր երևույթի մեջ, և նրանք անպայման հաջողության կհասնեն։ Ավելի լավ է հրաժարվել սթափ հաշվարկից, պետք չէ երկար ծանր ու թեթև անել բոլոր տարբերակները։

ՀՀ կրթության և գիտության նախարար, գյուղատնտեսության նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը (1975 թ.–ի հուլիսի 25) և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (1948 թ.–ի օգոստոսի 6) ծնվել են Առյուծ նշանի ներքո։

Համաստեղության այս նշանի հովանավորը Արևն է, որն օժտում է կենսական և ստեղծագործական ուժով, խիզախությամբ, անկեղծությամբ, մեծահոգությամբ և առատաձեռնությամբ։ Առյուծների համար կարևոր է պատվի և վեհանձնության մասին պատկերացումը, հեղինակություն վայելելու ու վստահությունն արդարացնելու ձգտումը։ Այս որակները զուգակցվում են փառասիրության, իսկ հաճախ նաև` իշխելու ձգտման հետ։

ՀՀ բնապահպանության նախարար

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը համաստեղության նշանով Կշեռք է (1965 թ.–ի հոկտեմբերի 6)։

Կշեռքի հովանավորը Վեներա մոլորակն է, որն օժտում է Կշեռքներին ներդաշնակության ձգտումով և հակառակորդ կողմերին հաշտեցնելու կարողությամբ։ Կշեռքների տաղանդը վառ կերպով բացահայտվում է արվեստի և այն ոլորտներում, որտեղ դիվանագիտություն է պահանջվում։ Կշեռքներն օժտված են համաչափության, ռիթմի, գույնի զգացումով, շատ դյուրընկալ են գեղեցիկի նկատմամբ, սիրում են ամեն նրբագեղը։ Սակայն գործնականում, իրական խնդիրների հետ բախվելիս, հաճախ հայտնվում են փակուղում` դժվարանալով կատարել ճիշտ որոշում։

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը ծնվել է Ձկների նշանի տակ (1972թ. մարտ)։

Համաստեղության այդ նշանի տակ ծնված մարդիկ գերզգայուն են, ընդունակ ընկալել այլ մարդկանց մտքերը և զգացմունքները, օժտված են ինտուիցիայով, հարուստ երևակայությամբ։ Ձկների պահվածքը կարող է լինել երկակի և անվճռական, նրանք հաճախ տառապում են հասակական ցանկություններից։ Խառնվածքով Ձկները երազկոտ են, սենտիմենտալ, հակված են միայնության, օժտված են աշխարհի գեղարվեստական ընկալմամբ։

Ձկների հաջողությունն անմիջականորեն կախված է ջանասիրությունից, և ոչ ոք չի կարող դրան խանգարել։ Նրանց համար եկել է ամենապատշաճ ժամանակը` կարիերայի, ուսման վրա աշխատելու, աշխատավայրում առաջ գնալու կամ էլ պարզապես գումար վաստակելու համար։

Հայաստանի ֆինանսների նախարար

Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ծնվել է Աղեղնավորի համաստեղության տակ (1955թ. նոյեմբերի 26)։

Աղեղնավորը Համաստեղության ամենաբաց, լավատես և կենսուրախ նշանն է։ Աղեղնավորները փառասեր են և ակտիվ, ազատասեր, անկախ, արդար և մեծահոգի, ազնիվ և բաց, բայց միաժամանակ անզգույշ են ու դյուրահավատ։ Նրանք ճանապարհորդությունների, արկածների, իսկ երբեմն էլ` արկածախնդրության մեծ սիրահարներ են։

Այդ նշանի հատկություններից է շփվողունակությունը, հետազոտությունների և փորձերի ձգտումն այս տարի իրենց պետք կգա ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ծնվել է Կույսի նշանի տակ (1959թ. սեպտեմբեր)։

© Sputnik / Asatur YesayantsМинистр экономики Армении Карен Чшмаритян на конференции "Экономическая повестка"
Министр экономики Армении Карен Чшмаритян на конференции Экономическая повестка  - Sputnik Արմենիա
Министр экономики Армении Карен Чшмаритян на конференции "Экономическая повестка"

Կույսի համար բնորոշ է պարտքի և պատասխանատվության զգացումը, աշխատունակությունը, ճշտապահությունը և ջանասիրությունը։ Նրանց համար կարևոր է կարգուկանոնը, նրանց աշխարհում և գործողություններում ամեն ինչ պետք է լինի ռացիոնալ և օգտակար։

Կույսն ավելի լավ է զբաղվի նրանով, ինչն իսկապես իրեն դուր է գալիս և ավելի քիչ մտածի նյութական արժեքների մասին։ Կամ ավելի լավ է` մեկնի հեռավոր ճանապարհորդության կամ զբաղվի մեդիտացիայով։

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ծնվել է Ցուլի նշանի տակ (1946թ. մայիսի 14)։

Ցուլը Համաստեղության ամրության և հուսալիության խորհրդանիշն է։ Ցլերն ամենից շատ գնահատում են սեփական հարմարավետությունը և նյութական դրության կայունությունը։ Ցուլերի համար կարևոր են կյանքի գործնական կողմը, բարեկեցությունը, փողը, համեղ ուտելիքը, գեղեցիկ և պրակտիկ հագուստը, իսկ գործողություններում նա գնահատում է նպատակահարմարությունը։

(Նախարարների ծննդյան տվյալների մասին տեղեկատվությունը վերցված է Հայաստանի կառավարության կայքից)

Լրահոս
0