ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Առաջին բանակային խաղերը Հայաստանի զինծառայողների համար երկիրը պատշաճ մակարդակով ներկայացնելու լավ հնարավորություն են, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Բանակային միջազգային խաղերը, որոնք կազմակերպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մեկնարկել են շաբաթ օրը: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 15-ը, խաղերին կմասնակցի ավելի քան 2 հազար մարդ՝ աշխարհի 17 երկրից: Նրանք կմրցեն դաշտային, օդային և ծովային պատրաստվածության 14 մրցումներում:
«Նախորդ տարի մեր տանկիստներին հաջողվեց երկրորդ տեղը զբաղեցնել «Տանկային բիատլոնում», ինչը Հայաստանի քաղաքացիների մոտ հպարտության զգացում առաջացրեց բանակի համար ընդհանուր առմամբ, և տանկիստների համար մասնավորապես: Նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ նմանատիպ մրցումների մասնակցությունն էլ ավելի է բարձրացնում զինծառայողների պրոֆեսիոնալիզմը, նպաստում նրանց նոր հմտությունների զարգացմանը»,- ասել է Մելիք-Շահնազարյանը Sputnik-Արմենիա պորտալին:
Ըստ նրա, դա անգին փորձ է, որը կարող է հիմք հանդիսանալ Բանակային խաղերի անդամ երկրների միջև ռազմական նոր համագործակցության համար:
«Հաճելի է նշել, որ Բանակային խաղերը հնարավորություն են ընձեռում մեր մարտիկներին ցույց տալ իրենց պրոֆեսիոնալ հմտությունները ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև միջազգային ասպարեզում: Փաստացի պատերազի մեջ գտնվող Հայաստանի համար դա ավելի քան կարևոր է, որովհետև մեր հակառակորդին զսպող լրացուցիչ գործոններ են ստեղծվում»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա ավելացրեց, որ դա վերաբերում է նաև հայ զինծառայողների բարձր մարտունակության ցուցադրությանը և Հայաստանի բնակչության մարտական ոգու բարձրացմանը:
«Ոչինչ այդպես տրամադրություն չի բարձրացնում, որքան մեր պաշտպանների հաղթանակը միջազգային մրցումներում»,- ասաց փորձագետը:
Խաղերը կանցկացվեն Սիբիրից մինչև Կրասնոդարի երկրամաս ձգվող 11 զորավարժարաններում: ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ Խաղերն ուղղված են ռուսական բանակի մարտունակության բարձրացմանը և միջազգային ռազմական գործակցության ամրապնդմանը:
Փորձագետ. Հայաստանը կարող է ըստ արժանվույն ելույթ ունենալ Բանակային առաջին խաղերում
© Sputnik / Кирилл Брага
/ Բաժանորդագրվել
Հայաստանի՝ տանկային բիատլոնում մասնակցության նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ նման մրցումներն էլ ավելի են բարձրանում զինծառայողների պրոֆեսիոնալիզմը, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը