00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կհյուրընկալի ԱՊՀ երկրների երկրորդ ռազմամարզական խաղերը

© Sputnik / Кирилл Брага / Անցնել մեդիապահոցТанки, военные учения
Танки, военные учения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նմանատիպ միջոցառումներն իրենց ներդրումը կկատարեն պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման և ամրապնդման գործում, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը։ Նա շնորհակալություն է հայտնել մրցավարական կոլեգիային և պարգևատրել զինծառայողներին մեդալներով մարտական հերթապահության ամրապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի–Sputnik. ԱՊՀ երկրների հաջորդ ռազմամարզական խաղերը կանցնեն Հայաստանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ուրբաթ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հայկական պատվիրակության ղեկավարին հանդիսավորությամբ փոխանցել է ԱՊՀ մասնակից երկրների բանակների ռազմամարզական խաղերի դրոշը։ 

«ԱՊՀ երկրների բանակների միջև անցկացվող ռազմամարզական մրցաշարերի հանրաճանաչությունը տարեցտարի աճում է։ Կրկնակի նշանակալի է այն փաստը, որ այդ խաղերն անցկացվել են Հարավային Կորեայում նախատեսված CISM համաշխարհային ռազմամարզական ամառային 6–րդ խաղերի նախաշեմին, որտեղ կհավաքվեն աշխարհի ուժեղագույն զինվոր–մարզիկները։ Անցկացված խաղերը մեր պետությունների ձգտման և պատրաստակամության համոզիչ վկայությունն է այն հարցում, որ մենք պատրաստ ենք զարգացնել ռազմական ոլորտում միջպետական գործընկերությունը և բանակային սպորտը», – նշել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը ԱՊՀ բանակների առաջին ռազմամարզական խաղերի փակման արարողության ժամանակ, որոնք անցկացվել էին հուլիսի 25–ից ԲԿՄԱ–ի կենտրոնական մարզական ակումբում։

Բախինը նաև համոզմունք է հայտնել, որ նմանատիպ միջոցառումներն իրենց արժանի ներդրումը կկատարեն պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման և ամրապնդման գործում։

Միջոցառման ընթացքում փոխնախարարը շնորհակալություն է հայտնել մրցավարական կոլեգիային և պարգևատրել զինծառայողներին մեդալներով մարտական հերթապահության ամրապնդման համար։

ԱՊՀ առաջին ռազմամարզական խաղերին, որոնք նվիրված էին Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի Զինված ուժերի ուժեղագույն մարզիկները։ Խաղերում իրենց ուժերը չափեցին 228 զինծառայողներ, խաղարկվեց 85 կոմպլեկտ մեդալ։ Առաջին խաղերի ծրագրում ներառվել է տասը մարզաձև` բանակային ձեռնամարտ, ձյուդո, մարզաքարերի նետում, ռազմամարզական ակումբի ռազմական բազմամրցություն, հրաձգություն հաստիքային զենքից, լող, ամառային սպայական եռամարտ, մարզական կողմնորոշում, միջազգային ռազմական հնգամարտ և հրամանատարային մեկնարկներ։

Խաղերի անցկացման որոշումն ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ` Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ–ի պաշտոնական կայքը։

Լրահոս
0