ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի-Sputnik. Անաստասիա Վոլոչկովային շնաձուկ հիշեցնող ծովային կենդանի է կծել։ Հայտնի պարուհին այս մասին գրառում է կատարել Instagram–ում։
Դեպքը տեղի է ունեցել ծովածոցերից մեկում զբոսնելու ժամանակ։ Վոլոչկովան որոշել է լողալ բաց ծովում, որտեղ նրան սպասել է ճակատագրական ձուկը։
Հայտնի է դարձել, որ Վոլոչկովային անմիջապես տեղափոխել են բուժկետ, որտեղ բժիշկները մշակել են նրա վերքն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերքը չբորբոքվի։
Երեկոյան Վոլոչկովայի ինքնազգացողությունը վատացել է, և նա սկսել է դժվարությամբ քայլել։ Բժիշկները խորհուրդ են տվել քիչ քայլել և ավելի շատ պառկած մնալ։
Ձուկը կծել է Թուրքիայում հանգիստն անցկացնող Անաստասիա Վոլոչկովային
© Sputnik / Владимир Астапкович
/ Բաժանորդագրվել
Թուրքիայում անցկացրած հանգիստը Անաստասիա Վոլոչկովայի համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ։