ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի մշտական բնակչությունը 2015 թվականի հուլիսի 1–ի դրությամբ կազմել է 3 միլիոն 5.5 հազար, հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
«2014 թվականի հուլիսի 1–ի դրությամբ, այդ թիվը կազմել էր 3 միլիոն 9.8 հազար։ Այսպիսով, բնակչությունը կրճատվել է 4 300–ով»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Կույումջյանը։
Նրա տվյալներով, Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն առաջին կիսամյակում կազմել է 9.2 հազար մարդ, բնակչության բնական հավելաճը կազմել է 4.1 հազար մարդ։
2015 թվականի հունվարի 1–ի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում էր 3 միլիոն 10.6 հազար մարդ` 2014 թվականի ցուցանիշի համեմատ կրճատվել է 6.5 հազարով։
Վիճակագրություն. Հայաստանի բնակչությունը կազմում է 3 մլն 5.5 հազար
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով, Հայաստանի բնակչությունը մեկ տարում կրճատվել է 4.3 հազարով