ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հակահայկական տրամադրությունները միակ բանն է, ինչը միավորում է ադրբեջանական հասարակությանը, հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։
«Ադրբեջանն օգտագործում է դիմակայությունը ռեժիմի պահպանման համար, քանի որ իշխանություններն այլ ճանապարհ չեն տեսնում, քան շեղեն իրենց քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից։ Դա անհրաժեշտ է նրա համար, որ արտաքին թշնամու ներկայության տպավորություն ստեղծեն»,– ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով` այդ դեպքում բոլոր նրանք, ովքեր փորձում են դատապարտել ռեժիմը, ճանաչվում են Հայաստանի գործակալներ, և նրանց դեմ դատական գործեր են հարուցվում։
«Ադրբեջանն անում է հնարավորինը, որ իր տարածքում չլինեն ժողովրդավարությամբ, մարդու և լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ներկայացուցչություններ»,– ասել է Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը։
«Գործը հասել է նրան, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Ադրբեջանը գնահատվում է որպես համախմբված, կայացած ավտորիտար պետություն»,– ասել է Քոչարյանը։
Այդ իսկ պատճառով, գրում է պարբերականը, մեջբերելով արտաքին քաղաքական գերատեսչության նախարարի տեղակալի խոսքը, Ադրբեջանը քննադատության է ենթարկվում ինչպես միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ այլ պետությունների կողմից։
Թերթ. Հակահայկական տրամադրությունները միավորում են ադրբեջանական հասարակությանը

© АРКА
Բաժանորդագրվել
Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հասարակության հակահայկական տրամադրությունները, որխեսզի պահպանեն իշխող ռեժիմը, կարծում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը