ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31– Sputnik. ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 30-ին և լույս 31-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 ու ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց։
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»,- ասված է հաղորդագրությունում:
ԼՂՀ ՊՆ. Մեկ օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ
© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
© Photo : press office of the MoD of RA
Բաժանորդագրվել
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանությունը