ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Yerevan Jazz Fest 2015 գունեղ ջազ փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 17-19–ը տարբեր երկրների հայտնի երաժիշտների մասնակցությամբ, «Sputnik Արմենիա» լրատվական պորտալին ասաց Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սողոյանը։ Mezzo Production–ը միջոցառման գլխավոր կազմակերպիչն է։
«Փառատոնը կբացեն Ռադիոյի և հեռուստատեսության ջազ նվագախումբը` Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ և վրացի հայտնի կատարող Նինո Կատամաձեն»,– ասաց Սողոյանը։
Ըստ նրա` մասնակիցների թվում են ջազ–երաժշտության այնպիսի աշխարհահռչակ կատարողներ, ինչպիսիք Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Հյուբերթ Թաբսը (Ավստրիա), ինչպես նաև հայ անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը (Մալխաս) և Վահագն Հայրապետյանը։
Նրա խոսքով` փառատոնի հեդլայներ կդառնա ամերիկացի ճանաչված մուլտիինստրումենտալիստ և վոկալիստ Ռիչարդ Բոնան։
Նա պատմեց, որ դիրիժոր և երաժիշտ Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությանը նվիրված եզրափակիչ համերգին հեռուստադիտողին հատուկ ծրագիր է սպասում` Մարիամ և Արմեն Մերաբովների ելույթն` Արմեն Հյուսնունցի գլխավորած Պետական ջազ նվագախբի ուղեկցությամբ։
Ջազի շքեղ տոն է անցկացվելու Երևանում սեպտեմբերին
© Sputnik / Виталий Белоусов
/ Բաժանորդագրվել
Հայաստանի, Ռուսաստանի, Ավստրիայի և Լիբանանի լավագույն ջազմենները ջազային տոն են նվիրում հայկական մայրաքաղաքի բնակիչներին