ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31– Sputnik. Այս տարվա հուլիսի 20-24-ը Իսպանիայի Գրանադա քաղաքում կայացել է «Մարիա Հերերո 2015» դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին հանդես է եկել 26 երկրի 67 մասնակից, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Հարություն Մելիքյանը և արժանացել 2-րդ մրցանակի (դասատու` պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյան):
Պատանի երաժիշտը հանդես է եկել Լ. Վ. Բեթհովենի «Ռոնդո», Է. Գրիգի «Թիթեռնիկ», Ի. Բերկովիչի «Վարիացիաներ Պագանինիի թեմաներով», Պ. Չայկովսկու «Վալս», Ա. Բաբաջանյանի «Հումորեսկ» ստեղծագործությունների կատարումներով:
Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:
Պատանի հայ դաշնակահարը մրցանակի է արժանացել «Մարիա Հերերո 2015» դաշնակահարների մրցույթում
© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցЗанятия в Новгородском колледже искусств им. С.В. Рахманинова
© Sputnik / Константин Чалабов
/ Բաժանորդագրվել
Պատանի երաժիշտը կատարել է Լ. Վ. Բեթհովենի, Է. Գրիգի, Ի. Բերկովիչի, Պ. Չայկովսկու և Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները