ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31– Sputnik. Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ը հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավային` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայպետհիդրոմետկենտրոնը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը խուսափել ֆիզիկական ակտիվությունից
© ТravelnewsЕреван, Армения
Բաժանորդագրվել
Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ը հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ