00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդագետ Թուրքիային մոտ ապագայում քրդական անջատողականությունը չի սպառնում

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ բանախոսի` մոտ ապագայում Թուրքիային քրդական անջատողականությունը չի սպառնում, չնայած հեռանկարային բոլոր կայսրություններն էլ վաղ թե ուշ փլուզվելու են

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 30– Sputnik. Մոտ ապագայում Թուրքիային քրդական անջատողականությունը չի սպառնում, չնայած հեռանկարային բոլոր կայսրություններն էլ վաղ թե ուշ փլուզվելու են, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵՊՀ  հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-քրդական հարաբերությունների բաժնի վարիչ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի քրդաբնակ հատվածի անջատողականության հաջողությունը քիչ հավանական է: Նա նշել է, որ անջատողական գործընթացները խորացել են Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, և Թուրքիան հասկանում է, որ այդ շթղան վաղ թե ուշ կարող է հասնել նաև Թուրքիա: «Հետևաբար՝ այս գործընթացը հանգեցրել է նրան, որ թուրքերը ձգտում են կանխել դա: Հեռանկարում Իրաքյան Քուրդիստանում պետության ստեղծումը կարող է լուրջ սպառնալիք լինել, և Թուրքիան փորձում է կանխել այդ զարգացումները»,- թուրք-քրդական պարզաբանել է Պետրոսյանը: 

Թուրքիան հայտարարում է պայքար «Իսլամական պետություն» խմբավորման դեմ և զուգահեռաբար ռմբակոծում է Հյուսիսային Իրաքում տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ: Ըստ քրդագետի,  թուրքական կողմի նպատակն է թուլացնել երկուսին էլ՝ միմյանց դեմ պատերազմի միջոցով, այնուհետև ստեղծել անվտանգության գոտի՝ տվյալ տարածքների վրա հսկողություն սահմանելով:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից «Իսլամական պետության» աջակցությանը, ապա Վահրամ Պետրոսյանն ընդգծում է, որ դա հնարավոր չէ հաստատապես պնդել, որ Թուրքիան  «Իսլամական պետության» բացառիկ հովանավորությունն է ստանձնել: «Այն, որ աջակցում է որոշակիորեն՝ բուժման նպատակով և այլն, կան անհերքելի փաստեր: Բացի այդ, Թուրքիան «Իսլամական պետություն»-ը դիտարկում է որպես «չարյաց փոքրագույն»: Թուրքիայում հաճախ են ասում, որ եթե «Իսլամական պետությունը», հիվանդության տեսանկյունից, ընդամենը հարբուխ է, ապա քրդական հիվանդությունը՝ ուռուցք»,- ասել է քրդագետը:

Վահրամ Պետրոսյանն ընդգծել է, որ թուրքական կառավարությունն ի դեմս՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության, հայտվել է փակուղում: Արտաքին քաղաքական դաշտում, մասնավորապես՝ Սիրիայում, թուրքական սցենարները ձախողվել են, իսկ ներքաղաքական դաշտում ձախողվել է միանձնյա կառավարություն ձևավորելու ձգտումը:

«Հունիսի ընտրություններից հետո  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտնվեց փակուղում: Ստանալով 258 մանդատ և միայնակ կառավարություն ձևավորելու համար չունենալով ընդամենը 3-4 տոկոս, նրանք չկարողացան հասնել իրենց ցանկությանը»,- նշել է  ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտը:

Լրահոս
0