ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի– Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ` այս տարվա սեպտեմբերի 14–ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 19–ին հինգ տաղավար տոներից մեկի` Խաչվերացի կապակցությամբ, որը տոնում են սեպտեմբերի 13–ին։ Գործադիր մարմինը համապատասխան որոշումն ընդունել է հինգշաբթի նիստի ժամանակ։
Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց կառավարության աշխակատազմի ղեկավար – նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքային օրվա տեղափոխումը թույլ կտա երկրի բնակիչներին սեպտեմբերի 14–ին` Մեռելոցի օրը (որը հետևում է Խաչվերացին), այցելել իրենց հարազատների գերեզմաններին։
Մեռելոց հիշատակության օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներից յուրաքանչյուրին։
Մեռելոց հիշատակի օրը, ՀՀ կառավարության որոշմամբ, առաջին անգամ Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել 2008 թ.-ի հունիսի 26-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով։
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14–ի աշխատանքային օրը տեղափոխել է սեպտեմբերի 19–ին
© Sputnik / Asatur Yesayantsздание правительство Армении на площади Республики в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Կառավարության որոշմամբ, երկուշաբթի` սեպտեմբերի 14–ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր` Մեռելոց