00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ընկերությունների երեք «դուստրերը» ներառվել են Հայաստանի հինգ խոշոր հարկատուների ցանկում

© Sputnik"Газпром Армения”, ”Электросети” и “АрменТел”
Газпром Армения”, ”Электросети” и “АрменТел” - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գազպրոմ–Արմենիան», «Էլեկտրական ցանցերը» և «ԱրմենՏելը» ներառվել են այս տարվա հունվար–հունիսին Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների առաջին նգյակում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի– Sputnik. Ռուսական ընկերությունների երեք հայկական դուստր ձեռնարկությունները` «Գազպրոմ–Արմենիան», «Էլեկտրական ցանցերն» ու «ԱրմենՏելը», ներառվել են խոշորագույն հարկատուների առաջին հնգյակում 2015թ.–ի առաջին կիսամյակի արդյունքներով։

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ռուսական բնական գազի ներկրման և բաշխման մենաշնորհային դիրք զբաղեցնող «Գազպրոմ–Արմենիա» ընկերությունը, որը ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստրն է»։

«Գազպրոմ–Արմենիան» 2015 թ.–ի հունվար–հուլիսին Հայաստանի պետական բյուջե է վճարել մոտ 24,6 մլրդ դրամ (շուրջ 51,4 մլն դոլար)` 2014 թ.–ի հունվար–հունիսին գրանցված 24 մլրդ դրամի դիմաց (շուրջ 50 մլն դոլար)։

Ընկերությանը հետևում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2015 թ.–ի առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 9,8 մլրդ դրամ (մոտ 20,5 մլն դոլար)` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 6 մլրդ դրամի դիմաց (մոտ 12,6 մլն դոլար)։

Երրորդ հորիզոնականում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն (բաժնետոմսերի ամբողջական փաթեթի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ն է)` ավելի քան 8,8 մլրդ դրամի (մոտ 18,4 մլն դոլար) չափով հարկային վճարումների ցուցանիշով` 2014 թ.–ի հունվար–հունիսին գրանցված 5,5 մլրդ դրամի համեմատ (11,4 մլն դոլար)։

Չորրորդը «Ալեքս Գրիգ» տեղական ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 8,6 մլրդ դրամի հարկ (մոտ 18 մլն դոլար)` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի 9,6 մլրդ դրամի համեմատ (մոտ 20 մլն դոլար)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline, որը «ՎիմպելԿոմի» 100 տոկոսանոց «դուստրն է»)։ «ԱրմենՏելը» 2015 թ.–ի առաջին կիսամյակում բյուջե է վճարել 7,8 մլրդ դրամի հարկ (շուրջ 16,2 մլն դոլար)` 2014 թ.–ի առաջին կիսամյակում գրանցված 8,6 մլրդ դրամի դիմաց (18 մլն դոլար)։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2015 թ.–ի առաջին վեց ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 325 մլրդ դրամ (ավելի քան 678,8 մլն դոլար), ինչը 0,3 տոկոսով պակաս է 2014 թ.–ի հունվար–հունիսի ցուցանիշից։

Լրահոս
0