00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. МН17–ի գործով միջազգային դատարան ստեղծելու մասին ՄԱԿ ԱԽ–ի որոշումը քաղաքական բանավեճ է

Բաժանորդագրվել
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը կարծում է, որ MH17–ի գործով միջազգային դատարան ստեղծելու մասին ՄԱԿ ԱԽ–ի որոշումը չի հանգեցնի որևէ հետևանքի

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի– Sputnik. MH17–ի գործով միջազգային դատարան ստեղծելու մասին ՄԱԿ ԱԽ–ի որոշումը և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը քաղաքական բանավեճի մի մասն են, «Sputnik-Արմենիա»–ին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

«Այս ամենը որևէ հետևանքի չի հանգեցնի։ Պարզ է, որ սա քաղաքական բանավեճի մի մասն է։ Արևմտյան հասարակությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապացուցի, հաճախ չհենվելով իրական փաստերի վրա, այն, որ Boeing–ը կործանվել է ռուսական կամ Ուկրաինայում կիսառուսական ուժերի կողմից։ Իսկ Ռուսաստանը, հակառակը, փորձում է ապացուցել, որ ինքնաթիռը կործանվել է ուկրաինական ՀՕՊ–ի կողմից», – ասաց Մելիք–Շահնազարյանը։

Ռուսաստանը նախօրեին արգելափակեց նախորդ տարվա հուլիսին Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներին» պատկանող ուղևորատար ինքնաթիռի վթարի մեղավորների նկատմամբ միջազգային դատարան ստեղծելու մասին բանաձևի նախագծի ընդունումը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։ Փաստաթղթի ընդունմանը կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ–ի 11 անդամները, Չինաստանը, Վենեսուելան և Անգոլան ձեռնպահ են մնացել, Ռուսաստանը, որը Խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է, կիրառել է վետոյի իրավունք։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը, քաղաքագետը նշեց, որ իրավիճակը չի սրվի։

«Հնարավոր է` մեկ–երկու շաբաթվա ընթացքում մեղադրանքները կլինեն ավելի ակտիվ, սակայն` ոչ ավել», – ասաց Մելիք–Շահնազարյանը։

Մալայզիական ավիաընկերության Ամստերդամ–Կուալա Լումպուր չվերթի Boeing 777 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել նախորդ տարվա հուլիսի 17–ին Դոնեցկի մարզում։ Ինքնաթիռում եղած բոլոր 298 ուղևորները մահացել էին։ Կիևը վթարի համար մեղադրել էր աշխարհազորայիններին, բայց նրանք հայտարարել են, որ չունեն այնպիսի միջոցներ, որոնցով կկարողանային ոչնչացնել օդանավն այդպիսի բարձրության վրա։ Նիդեռլանդների անվտանգության խորհրդի` վթարի պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի 2015 թ.–ի հոկտեմբերի առաջին կեսին։

Լրահոս
0