00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը կանցկացվի աշնանը Բաղդադում

© Sputnik / Asatur Yesayantsздание правительство Армении на площади Республики в Ереване
здание правительство Армении на площади Республики в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով կարևորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, գործարար համաժողովների և հանդիպումների կազմակերպումը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի  ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, և այդ մասին է վկայում նաև մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը:

Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը և հայ ժողովրդին: Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, և իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը: Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարևորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ և քուրդ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների և հանդիպումների կազմակերպումը:

Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2015 թ. աշնանը Բաղդադում, և այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղություններ և կյանքի կոչել գործնական ծրագրեր: Կողմերը նաև բարձր են գնահատել փոխհարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Իրաքի դեսպանությունների ջանքերը:

Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին է փոխանցել իր ջերմ ողջույնները:

Լրահոս
0