00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական վերլուծաբան. միաբևեռ աշխարհն անկայուն է և վտանգավոր

© Fullhdoboiфлаг, флаги, государства
флаг, флаги, государства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանախոսն անդրադարձել է ժամանակակից աշխարհում կիրառվող պատժամիջոցների և երկակի չափանիշների նպատակահարմարությանն ու արդյունավետությանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 29– Sputnik. Պատժամիջոցները և երկակի չափանիշներն այսօր հորինված մեխանիզմներ չեն, դրանք միշտ էլ կիրառվել են քաղաքականության մեջ, և քանի դեռ մարդկությունը կա՝ կիրառվելու են,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը։

Նա անդրադարձել է ժամանակակից աշխարհում կիրառվող պատժամիջոցների և երկակի չափանիշների նպատակահարմարությանն ու արդյունավետությանը:

Վերլուծաբանի խոսքով, մարդն իր էությամբ երկակի ստանդարտների  հավաքածու է. նա մի կողմից սոցիալական էակ է, մյուս կողմից՝ անհատականություն: «Երկակի ստանդարտների հիմքում ընկած են շահերը: Մի խելոք բրիտանացի ասել է՝ չկան հավերժ բարեկամներ և  հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր: Այո, հիմքը շահն է»,-ընդգծել  է նա:

Ամբողջ աշխարհն է օգտագործում երկակի չափանիշներ, թե Արևմուտքը, թե Չինաստանը, թե Ռուսաստանը:  «Օրինակ՝ Ռուսաստանի վերաբերմունքն Ադրբեջանի և մեր նկատմամբ, սպառազինության վաճառքի առումով՝ երկակի ստանդարտի դասական մոտեցում է»,-նկատել է բանախոսը:

Պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավե՞տ քաղաքական գործելաոճ է: Մանվել Ղումաշյանը նշում է, որ այդ գործիքը և աշխատում է, և չի աշխատում: «Նույն պատժամիջոցները, որոնք այսօր Արևմուտքը կիրառում է Ռուսաստանի նկատմամբ, բնականաբար, ազդում են նաև եվրոպացիների վրա»,-ասել է քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով, որ  Իրանի պարագայում այդ գործիքի կիրառումը բավական երկար տևեց և «աշխատեց»:

Բանախոսը համակարծիք է, որ պատժամիջոցներ կիրառելով՝ տվյալ երկիրը փորձում է վերահաստատել իր ազդեցությունը: Մինչև Խորհրդային միության փլուզումն աշխարհը երկբևեռ էր, այսօր՝ միաբևեռ, որի կենտրոնում Միացյալ նահանգներն են: Ղումաշյանը շեշտադրում է, որ միաբևեռությունը բացասական է: «Մի քանի բևեռն ավելի կայուն է, օրինակ` երբ սեղանը կանգնի մեկ ոտքի վրա, այն անկայուն կլինի: Տա Աստված, որ վաղը, մյուս օրն աշխարհը դառնա բազմաբևեռ. Չինաստանը, Ռուսաստանը կարողանան դառնալ մյուս բևեռները: Եվրամիութունը ևս, պետք չէ այն նույնացնել ԱՄՆ-ի հետ, որովհետև նրանք էլ բավական լուրջ հակասություններ ունեն, մանավանդ՝ տնտեսական քաղաքականությունում»,-նշում է նա:

Փորձագետի պատկերացմամբ՝ Եվրոպան ինքնուրույն գործող միավոր է, բայց այսօրվա դրությամբ նրա շահերը համընկնում են ԱՄՆ-ի շահերին: Այսօր Չինաստանի շահերը ևս համընկնում են և Եվրոպայի, և Միացյալ նահանգների շահերին:

«Հունաստանի հետ կապված վերջին դեպքերի ժամանակ, երբ խոսվում էր  Եվրամիությունից և եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հավանականության մասին, Չինաստանը հայտարարեց, որ դա իր համար ձեռնատու չէ և կողմ է միացյալ Եվրոպային: Եթե նայենք Չինաստան- Եվրամիություն կամ Չինաստան-ԱՄՆ առևտրաշրջանառութանը, ապա կտեսնենք, որ տրիլիոնների հասնող գումարներ են շրջանառվում: Եվ, բնական է, որ յուրաքանչյուր երկիր ցանկանում է ունենալ կայուն առևտրային գործընկեր»,-պարզաբանել է Մանվել Ղումաշյանը:

Լրահոս
0