ԵՐԵՎԱՆ, հուլիսի 29– Sputnik. «Տերտերյանի ժամանակը» փառատոնը, որը նվիրված է մեծանուն խորհրդային կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի արվեստին, իր տիեզերական երաժշտությամբ ժպիտ կպարգևի Հայաստանի բնակիչներին, հույս ունի երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը` անվանի կոմպոզիտորի որդին։
«Այդ փառատոնը լավագույն նվերն էր իմ հորը… Նա միշտ երազել է նման ոգեղեն տոնի մասին»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ռուբեն Տերտերյանը։
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ նման կարևորագույն միջոցառում անցկացնելու գաղափարը վաղուց է հասունացել։
«Տերտերյանը հսկայական մասշտաբի անձնավորություն է։ Մեր պատմության մեջ քիչ կան այդ մակարդակի մարդիկ, որոնք իրենց արվեստում համադրում են կոսմոպոլիտիզմը և ազգային ինքնօրինակությունը»,– ասաց Պողոսյանը։
«Մեդիա կոնգրես» լրագրողների միության նախագահ Աշոտ Ջազոյանը նշեց, որ Տերտերյանի` վերջին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի երաժշտությունը որոշել է ոգու ուժը, որն ավելի ուշ հայտնվել է Ղարաբաղի անկախության համար պայքարում։
«Փառատոնի անունը շատ ճիշտ է ընտրված, քանի որ Տերտերյանը, համադրելով իր մեջ անցյալը, ներկան և ապագան, միշտ առկա է մեր կյանքում։ Փառատոնը նաև հիանալի առիթ է մեր օրերում աստվածաշնչյան պատմությունը շարունակելու համար»,– ասաց Ջազոյանը։
«Արվեստ և ապագա» հիմնադրամի նախագահ, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Տերտերյանին նվիրված փառատոնն անցկացվի և՛ Ռուսաստանում, և՛ արտասահմանում, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել է Տերտերյանի թանգարան և հիմնադրամ ստեղծելու համար։
«Տերտերյանի ժամանակը» փառատոնն առաջին անգամ կանցկացվի չորեքշաբթի Գեղարքունիքի մարզում` Հայրավանք գյուղում, մեծ կոմպոզիտորի Արվեստի տանը, և նվիրված կլինի Հայոց ցեղասպանությանը։
Փառատոնի շրջանակում կմատուցվի պատարագ, կկազմակերպվեն համերգներ, կանցկացվեն ժողովրդական արհեստների նմուշների տոնավաճառներ, հայ և ռուս նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ։
Նախատեսված է նաև Ռուբեն Տերտերյանի «Հայկական պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանությամբ» և «Զրույց Ավետ Տերտերյանի հետ» գրքերի շնորհանդեսն անգլերեն լեզվով։ Ելույթ կունենան հայ և ռուս գրականագետներ, կներկայացվի «Ավետ Տերտերյանը և նրա երաժշտությունը» կինոծրագիրը։
«Տերտերյանի ժամանակը» նախագիծն անցկացվում է «Մշակույթ և ապագա» հիմնադրամի, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի, ՌԴ Սվերդլովի մարզի մշակույթի նախարարության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ։
«Տերտերյանի ժամանակը» փառատոնը ժպիտ կպարգևի Հայաստանի բնակիչներին
© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция в связи с фестивалем "Время Тертеряна"
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
«Տերտերյանի ժամանակը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է Գեղարքունիքի մարզում` կոմպոզիտորի հայրենի գյուղում։