ԵՐԵՎԱՆ, հուլիսի 29– Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) լիովին համոզված է, որ մինչև 2016թ.–ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադան ամեն ինչ ժամկետների մեջ պատրաստ կլինի, հայտարարել է ՄՕԿ–ի նախագահ Թոմաս Բախը, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ տեղեկացնում է Ռ–Սպորտը։
Կուալա Լումպուրում (Մալայզիա) կայացել է ՄՕԿ–ի գործադիր կոմիտեի նիստը։ Ամառային օլիմպական խաղերը Ռիոյում տեղի կունենան 2016թ.–ի օգոստոսի 5-21–ը։
«Մենք այսօր ևս մեկ անգամ քննարկել ենք հնարավոր մարտահրավերները, առաջինը ծոցի մաքրումն է, Ռիոյի կազմկոմիտեն թվարկել է այն միջոցները, որոնք նախատեսում է ձեռնարկել` մրցումներն անվտանգ և ազնիվ անցկացնելու համար։ Մենք քննարկել ենք առաջխաղացումն օբյեկտների կառուցման մեջ, մասնավորապես, հիմնական հեռարձակման կենտրոնի, որտեղ ժամանակի հարցը հրատապ է։ Մենք մեծ առաջընթաց ենք տեսել օլիմպիական ավանում և այլ մարզական օբյեկտներում, և մենք չենք կասկածում, որ ամեն ինչ ժամանակին պատրաստ կլինի»,– ասել է Բախը մամուլի ասուլիսում։
Բախը համոզված է, որ մինչև 2016թ.–ի օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրոյում ամեն ինչ պատրաստ կլինի
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
Ամառային օլիմպիական խաղերը Ռիոյում տեղի կունենան 2016թ.–ի օգոստոսի 5-21–ը։ ՄՕԿ ղեկավարը հաղորդել է, որ օլիմպիական ավանում և այլ մարզական օբյեկտներում մեծ առաջընթաց է նկատվում, և ՄՕԿ–ը չի կասկածում, որ ամեն ինչ պատրաստ կլինի ժամանակին