ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մոտ 1.5 հազար անօրինական միգրանտներ չորեքշաբթի լույս գիշերը կրկին փորձել են Ֆրանսիայից անցնել Մեծ Բրիտանիա Լա Մանշ նեղուցի հատակով անցնող Եվրաթունելով, մեկ փախստական զոհվել է, չորեքշաբթի հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։
«Մեր թիմերը հայտնաբերել են դին այս առավոտ, հրշեջները հաստատել են մարդու մահը»,– գործակալությունը մեջբերում է Eurotunnel խմբի ներկայացուցչի խոսքը։
Երեքշաբթի լույս գիշերը մոտ երկու հազար անօրինական միգրանտներ արդեն փորձել էին նույն ճանապարհով անցնել նեղուցը։
Պա դե Կալե շրջանում ապրող անօրինական միգրանտները փնտրում են Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու ցանկացած հնարավորություն։ Այժմ Կալեում գտնվում է մոտ 1.5 հազար միգրանտ։ Նրանց թիվը վերջին ժամանակներում զգալիորեն աճել է։ Միգրանտների մեծ մասը Ֆրանսիա է փախել Էրիթրեայից, Սուդանից և Սոմալիից։
Մոտ 1.5 հազար միգրանտներ կրկին փորձել են գրոհով վերցնել Եվրաթունելը
Բաժանորդագրվել
Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնելու նպատակով Եվրաթունելում անօրինական միգրանտների հայտնվելու հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Հրշեջներն առավոտյան հայտնաբերել են նրա դին։