00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովսեփյան. մեր խմբի բոլոր թիմերը ֆավորիտներ են

© Sputnik / Asatur YesayantsСаркис Овсепян
Саркис Овсепян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը կարծում է, որ ԱԱ-2018–ի ընտրական փուլի E խմբում ընդգրկված բոլոր վեց թիմերը, այդ թվում` Հայաստանի հավաքականը, ֆավորիտներ են։

Նախորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱԱ-2018 ընտրական վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընդգրկվել է նույն խմբում Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի և Ղազախստանի հետ։ Ովքե՞ր են խմբի ֆավորիտները, ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը խմբային արգելքը հաղթահարելու համար։ Sputnik գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

Պարոն Հովսեփյան, դուք գո՞հ եք վիճակահանության արդյունքներից։

– Այո, քանի որ խմբի ցանկացած տեղի համար պայքարելու հնարավորություններ ունենք։

Футбол. Отборочный турнир ЧЕ 2012. Армения - Россия - Sputnik Արմենիա
Հայաստանն իջել է ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշի 89–րդ հորիզոնականը
Նախորդ ընտրական փուլերում մեր թիմը սովորաբար շատ ուժեղ մրցակիցների հետ էր հայտնվում նույն խմբում, ինչը բարդացնում էր մեր` առաջին կամ երկրորդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը։ Այս անգամ մենք այնպիսի խմբում ենք, որտեղ գիտակցում են, որ խմբային արգելքը հաղթահարելու հնարավորություն ունեն։


Այսինքն` դուք կարծում եք, որ մեր խմբում չկա՞ն ֆավորիտներ։

— Կարծում եմ, որ բոլոր վեց թիմերը ֆավորիտներ են։ Թիմերից յուրաքանչյուրը մտածում է` իսկ ինչու՞ ոչ մենք։

Կարելի՞ է E խմբի թիմերից առանձնացնել համեմատաբար ուժեղ հավաքականի կամ մեր հավաքականի համար առավել բարդ մրցակցի։

– Դժվար է ասել, ամենայն հավանականությամբ, դա Լեհաստանն է։ Նա ունի աստղ` Լևանդովսկին, ով կարող է խնդիրներ ստեղծել, իր խաղով շատ բան որոշել, գոլերի հեղինակ դառնալ։ Հենց այդ պատճառով Լեհաստանը մի փոքր տարբերվում է մյուս թիմերից։ Բայց չեմ ուզում ասել, թե մյուս հավաքականները նրան զիջում են։

Ի՞նչ կարելի է ասել մեր մյուս մրցակիցների մասին։

– Մյուսներն այնպիսի թիմեր են, որոնք խաղում են իրենց առավելագույն հնարավորություններով` օգտագործելով իրենց ողջ ներուժը։ Իսկ այդպիսի թիմերն ամենավտանգավորներն են։ Օրինակ` Ռումինիան այն թիմն է, որը չունի Հաջիի նման աստղեր, բայց նա հավաքված է և խաղում է իր առավելագույն կարողություններից վեր, մեծ խանդավառությամբ։ Չէ՞ որ պատահական չէր, որ Ռումինիան, իր կազմում չունենալով աստղային ֆուտբոլիստներ, եղել է առաջին իննյակում։ Ունի հավասարակշռված կազմ, իր առջև նպատակ է դնում և գնում դեպի այդ նպատակը, այդ պատճառով նրա հետ բարդ է խաղալը։

Մեր թիմը խմբից դուրս գալու ի՞նչ հնարավորություններ ունի։

– Այժմ վաղ է խմբից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ ենթադրություններ անել։ Տոկոսային հարաբերակցությամբ այդ մասին հնարավոր կլինի խոսել երրորդ, չորրորդ խաղից հետո։ Բայց ինձ թվում է, որ մինչև վերջ հասկանալի չի լինի, թե ով է զբաղեցնելու այդ խմբի առաջին, երկրորդ կամ երրորդ տեղը։ Դրանք հավասարազոր հավաքականներ են, որոնք մինչև վերջին խաղը պայքարելու են առաջին տեղերի համար։

Մինչև ԱԱ-2018–ի ընտրական խաղերի մեկնարկը դեռ ժամանակ կա, առաջիկայում Եվրո-2016–ի ընտրական խաղերն են։ Թիմը ո՞ր ուղղությամբ պետք է աշխատի, ի՞նչ պետք է սովորի, ի՞նչը բարելավի։

– Ամենակարևորը, որ մեր ֆուտբոլիստները հնարավորինս շատ խաղան իրենց ակումբներում։ Որքան էլ վաստակես, որ ակումբում էլ գտնվես, դու չես կարող լավագույն խաղդ խաղալ, եթե նստած ես պահեստայինների նստարանին և խաղային պրակտիկա չունես։ Լավագույն արդյունք ցույց տալու համար հավաքականի խաղացողները պետք է խաղան։ Երեք օրվա ընթացքում մարզիչը չի կարող խաղացողին բերել լավագույն մարզավիճակի։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն 20 օր։

Ինչ վերաբերում է Եվրո-2016–ի ընտրական խաղերին, ապա մեր հավաքականը պետք է գտնի իր խաղը, վստահություն ունենա, որ կարող է խաղալ և հաղթել։ Ցանկացած ֆուտբոլիստ, ցանկացած մարզիկ, եթե նա հավատում է իր ուժերին, ապա կարող է հաղթել։ Մեզ պետք է բարձրացնել հոգեբանական տրամադրվածությունը, որպեսզի խաղացողները հավատան իրենց ուժերին, ինչը մասամբ ցույց տվեցին Պորտուգալիայի հետ խաղում։

Մենք պետք է նաև լավացնենք պաշտպանությունը։ Չի կարելի երեք գնդակ բաց թողնել, օրինակ, Պորտուգալիայի պես թիմի հետ խաղում, հակառակ դեպքում խաղալն անիմաստ է, անհնար կլինի մեծ նպատակներ դնելը։ 

Ո՞ւմ եք համարում Եվրո-2016–ի ֆավորիտ` հաշվի առնելով ընտրական խմբի խաղերը։

– Ֆավորիտ կարելի է անվանել Գերմանիային, որը խաղում է կայուն և պրագմատիկ ֆուտբոլ։ Նման ֆուտբոլ ցուցադրող թիմը, նման խաղացողները միշտ հասնում են արդյունքի։

Դուք շոշափեցիք մեր պաշտպանության թեման։ Վերջերս հայտնի է դարձել, որ Ռոման Բերեզովսկին ուզում է ավարտել ֆուտբոլային կարիերան, նրան փոխարինելու ինչպիսի՞ պլաններ կան։

– Իհարկե, կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են զբաղեցնել նրա տեղը։ Այլ հարց է, թե նրանք ինչպես դա կանեն. Բերեզովսկին մնում է Բերեզովսկի։

Давид Юрченко - Sputnik Արմենիա
Հովսեփյան. Յուրչենկոյի հետ բանակցությունները կավարտվեն առաջիկա օրերին
Բայց մենք բոլորս գիտենք, որ անփոխարինելի մարդիկ չկան։ Հնարավոր է, որ մենք դեռ չենք տեսնում նման ֆուտբոլիստի, բայց մի քանի խաղ հետո նա կդրսևորի իրեն։ Ես գիտեմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում Դավիթ Յուրչենկոյին թիմի կազմում ընդգրկելու համար, և կարծում եմ, որ մի քանի օրերի ընթացքում պարզ կլինի արդյունքը։ Բայց իմ նախնական տվյալներով` ամեն ինչ պետք է նորմալ լինի։

Յուրա Մովսիսյանին կտեսնե՞նք հավաքականի առաջիկա խաղերում։

– Ես, իհարկե, դիտում եմ «Սպարտակի» խաղերը, մասնավորապես` «Կրասնոդարի» հետ վերջին խաղը։ Նա իր լավագույն մարզավիճակում չէ, և դա նորմալ է, քանի որ նա գրեթե մեկ տարի չի խաղացել։ Այնպես որ շատ բարդ է գտնվել լավագույն մարզավիճակում, բայց այն ֆուտբոլը, որը նա ցույց է տվել նախորդ խաղում, նրա ցուցադրած խաղի որակը բավական է։
Футболисты Юра Мовсисян и Араз Озбилиз - Sputnik Արմենիա
Յուրա Մովսիսյանը բավականություն է ստանում խաղից և շատ մարզվում է
Հուսով եմ, որ հետագայում Մովսիսյանը կշարունակի բարելավել մարզավիճակը, դրա համար նա պետք է ավելի շատ խաղա։ Ինձ Մովսիսյանի վերջին խաղում շատ դուր եկավ նրա խաղալու ցանկությունը։ Երևում էր, որ Յուրան հոգնել է, բայց նա պայքարում էր մինչև վերջ։ Իսկ եթե ֆուտբոլիստը նման ցանկություն ունի, ապա վաղ թե ուշ նա կհասնի իր լավագույն մարզավիճակին։

Կտեսնե՞նք արդյոք ԱԱ-2018–ի ընտրական խաղերում հավաքականում նոր խաղացողների, թե կազմը հիմնականում չի փոխվի։

– Կազմում մեծ փոփոխություններ հազիվ թե լինեն։ Հայաստանը փոքր երկիր է, մենք մեծ ընտրություն չունենք։ Հավաքականի մարզիչները փորձում են աշխատել հիմնականում այն կազմի հետ, որը մենք ունենք։ Ամենայն հավանականությամբ, նոր դեմքեր շատ չեն լինի, եթե մեկ–երկու խաղացողներ գտնվեն արտասահմանում, արդեն լավ է։ Բայց հիմա ֆուտբոլիստների նման աստղաբույլ չկա, ինչպիսին են Կառլեն Մկրտչյանը, Եգիդարյանը։ Հիմա չկան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լուրջ փոփոխություններ կատարել։

Դուք ամենաշատ խաղերն եք անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։ Դուք բոլորից լավ պետք է իմանաք մեր հավաքականի ուժեղ և թույլ կողմերը, ի՞նչն է մեզ խանգարում հասնել հաջողության։

– Յուրաքանչյուր հավաքական ունեցել է իր թույլ և ուժեղ կողմերը։ Ես այդ ամենը տեսել եմ։ Մենք ունեինք թիմ, որն ուներ հիանալի պաշտպանություն, բայց չուներ հարձակվողներ։ Ունեինք հավաքական` լավ հարձակվողներով, բայց վատ պաշտպանությամբ։ Ի՞նչն է մեզ խանգարում։ Մենք ինքներս։ Եթե մենք չենք կարող հասնել լավ արդյունքների, ինչը դեռ կարող է մեզ խանգարել, նշանակում է` մենք մեր աշխատանքը լավ չենք կատարում` որպես ֆուտբոլիստներ, որպես մարզիչներ։ Մենք դաշտ ենք դուրս գալիս, մենք խաղում ենք, մենք մարզվում ենք։ 

Սխալ կլինի մեղքը ուրիշների վրա բարդելը։ Առավել ևս հիմա, երբ մեծամասնությունը խաղում է արտասահմանյան ակումբներում, չկան խնդիրներ ֆինանսական ապահովման հետ։ Նրանք պետք է խաղան հավաքականի համար, իհարկե` ոչ փողի համար։ Բրազիլիայի կամ Պորտուգալիայի ցանկացած ֆուտբոլիստ խաղում է հավաքականի համար` չմտածելով փողի մասին։ Կրկնում եմ` մեղավորները մենք ինքներս ենք։ Դա սպորտ է, և եթե քո մրցակիցը կարող է ավելի անել, քան դու, ես չեմ կարող ստիպել խաղացողին իր գլխից բարձր թռչել։

Վերջերս ՖԻՖԱ–ում սկանդալ  է ծագել, որից հետո Արևմուտքում շատ են խոսել այն մասին, որ անհրաժեշտ է զրկել Ռուսաստանին աշխարհի առաջնությունից, ի՞նչ եք մտածում այդ մասին։

– Ֆուտբոլիստների համար դա չպետք է մեծ նշանակություն ունենա։ Նշանակություն չունի` առաջնությունը կտեղափոխեն, օրինակ, Անգլիա, թե ոչ. ֆուտբոլիստներն ամեն տեղ կխաղան։ Դրանք քաղաքական հարցեր են, որոնց մեջ ֆուտբոլիստները և մարզիչները չպետք է ներքաշվեն։ Նրանք պետք է մտածեն միայն իրենց խաղի, ֆիզիկական մարզավիճակի և հաղթանակների մասին։

© Sputnik / Asatur YesayantsСаркис Овсепян
Саркис Овсепян - Sputnik Արմենիա
Саркис Овсепян


Ինչպե՞ս եք գնահատում Սանկտ Պետերբուրգում անցկացված վիճակահանությունը։ Որքանո՞վ է Ռուսաստանը պատրաստ 2018թ.–ի աշխարհի առաջնության անցկացմանը։

Վիճակահանությունը լավ է ընթացել, բարձր մակարդակով։ Ռուսաստանը, իհարկե, պատրաստ է առաջնության անցկացմանը, մենք գիտենք, թե ինչպիսի գեղեցիկ ու որակյալ մարզադաշտեր են այժմ կառուցվում։ Կարծում եմ, որ Ռուսաստանի նման գերտերությունն այդ ֆուտբոլային միջոցառումը կանցկացնի պատշաճ մակարդակով։ Ես ուրախ եմ, որ առաջնությունն այնտեղ է անցկացվելու։

Լրահոս
0