00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. Կառավարությունն, ամենայն հավանականությամբ, արդեն որոշել է «Նաիրիտի» հետագա ճակատագիրը

Բաժանորդագրվել
Տնտեսագետը համոզված է, որ եթե կառավարությունը ցանկություն ունենար, ապա վերջին վեց տարիների ընթացքում գործարանն արդեն վերագործարկված կլիներ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 28– Sputnik.  «Նաիրիտի» հետագա ճակատագրի շուրջ խորհրդարանական լսումներն այսօր՝ արձակուրդային սեզոնին անցկացնելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ կառավարությունը որոշել է վերջնականապես փակել այն: Հակառակ դեպքում, այդ լսումները կլինեին ավելի պատեհ ժամանակ և կունենային ավելի լուրջ բնույթ: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Նաիրիտի» հետագա շահագործման նպատակահարմարության ուսումնասիրությունների մասին ԱԺ լսումներին: 

«Նաիրիտին» և դրա խնդիրներին քաջատեղյակ տնտեսագետը, ով 90-ականների վերջին եղել է գործարանի տնօրենների խորհրդի անդամ, տարակուսանք է հայտնում, թե ինչու  «Նաիրիտի»  նկատմամբ ցուցաբերվեց նման անհասկանալի վերաբերմունք:  «Մինչև 1998 թվականը կառավարությունն անում էր ամեն ինչ, որպեսզի գործարանն աշխատեր: Մինչև հիմա ինձ համար պարզ չէ, թե ինչու այն այսպիսի ճակատագիր ունեցավ: Ունենալով աշխատելու հնարավորություն, ամենակարևորը, չունենալով որևէ խնդիր  և հայտնվել նման վիճակո՞ւմ: Շուկայում մինչև հիմա բաց է գործարանի տեղը: Այսինքն, եթե  «Նաիրիտը» հնարավորություն ունենա տարեկան 25 հազար տոննա արտադրանք տալու, ապա այն իրացվելու  է շուկայում»,-հավաստիացրել է նա:

«Նաիրիտի»  հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրություններն իրականացրել է «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերությունը և ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: Տնտեսագետը հիշեցնում է, որ այդ նույն ընկերությունը նախկինում ևս երկու ուսումնասիրություն էր կատարել, որում շատ հստակ ձևով ներկայացրել էր գործարանի վիճակը և առաջարկություններ էր արել: «Ես մի քանի չափորոշիչ նշեմ. «Նաիրիտի»  վերագործարկվելու համար հարկավոր էր 400 միլիոն դոլարի  ներդրում և 18 ամիս՝ լիարժեք արտադրանք տալու համար: Երկու ուսումնասիրություններում էլ նման եզրակացություն կար, այսինքն՝ գործարանը փակելու մասին ոչ մի խոսք  չկար»,-ընդգծել է բանախոսը:

Ինչ վերաբերում է վերջին ուսումնասիրության արդյունքներին, ապա, ըստ բանկի հայեցակարգի, դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ ՀԲ-ն այդ եզրակացությունը տվել է կառավարությանը, որպեսզի այն դրա հիման վրա որոշում կայացնի:  «Այսինքն, կառավարությունը պետք է կողմնորոշվեր, ընկերության եզրակացությունը միանշանակ չէ, որ գործարանը պետք է փակվի, ուղղակի մի կետ կա, որում նշված է, որ տրանսպորտային խնդիրների,  ֆինանսական միջոցների բացակայության պատճառով գործարանի շահագործումը տնտեսապես ձեռնտու չէ: Բայց սա ընդամենը կառավարությանն ուղղված խոսք էր, կառավարությունը պետք է քննարկեր, և եթե կարողանար տալ հարցերի պատասխանը, այսինքն` ներդնող գտնել, համապատասխան հնարավորություններ ստեղծել, ապա գործարանը կարող էր աշխատեցնել, եթե, իհարկե, նման ցանկություն ունեն: Բայց ես հասկացա, որ այդպիսի ցանկություն չկա»,-նկատել է նա:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ եթե  կառավարությունը ցանկություն ունենար, ապա վերջին վեց տարիների ընթացքում գործարանն արդեն վերագործարկված կլիներ:  Այդ նպատակով էլ գումարներ են վերցրել Միջպետական բանկից,  բայց, բանախոսի պնդմամբ, ոչինչ էլ չեն արել:

Կառավարությունը խոստացել է մինչև ամսվա վերջ փակել գործարանի աշխատակիցների կուտակված աշխատավարձերը: Տնտեսագետը հակված է կարծելու, որ այսպիսով գործադիրը փորձում է դյուրին կերպով լուծել «Նաիրիտի» հետագա ճակատագիրը:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։-0-

Լրահոս
0