00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենք արտադրող ռուսական ընկերություններն ընդգրկվել են աշխարհի լավագույն ընկերությունների վարկանիշում

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցЗенитная ракетная система (ЗРК) С-400
Зенитная ракетная система (ЗРК) С-400 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Defence News հրատարակության ամենամյա վարկանիշում ներառվել են «Ալմազ Անթեյը», «Ուրալվագոնզավոդը», «Վերտոլյոտի Ռոսիին», Միավորված ավիաշինարարական կորպորացիան, Միավորված շարժիչաշինարարական կորպորացիան, «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան, ինչպես նաև «ՌՏԻ Սիստեմի» կոնցեռնը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 28– Sputnik. Յոթ ռուսական ռազմական ձեռնարկություններ ընդգրկվել են զենքի արտադրության առաջատար համաշխարհային ընկերությունների վարկանիշում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Defence News–ին։

Defence News հրատարակության ամենամյա վարկանիշում ներառվել են «Ալմազ Անթեյը», «Ուրալվագոնզավոդը», «Վերտոլյոտի Ռոսիին», Միավորված ավիաշինարարական կորպորացիան, Միավորված շարժիչաշինարարական կորպորացիան, «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան, ինչպես նաև «ՌՏԻ Սիստեմի» կոնցեռնը։

Նրանցից մի քանիսը բարելավել են իրենց ցուցանիշներն անցած տարվա վարկանիշի համեմատ, իսկ մի քանիսն առաջին անգամ են այդ վարկանիշում։

ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի ռուսական մշակող և արտադրող «Ալմազ Անթեյը» զենքի արտադրության 100 լավագույն ընկերությունների շարքում 11–րդն է։

Վարկանիշի 14–րդ հորիզոնականում առաջին անգամ հայտնվել է «Միավորված ավիաշինարակական կորպորացիան»։

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ռուսական ուղղաթիռային հոլդինգը ցուցակում 23–րդն է։

26–րդ տեղում է «Միավորված շարժիչաշինարարական կորպորացիա» ԲԸ–ն, որն շարժիչներ է արտադրում ռազմական և քաղաքացիական ավիացիայի ու տիեզերական ծրագրերի համար։

31–րդ տեղում է «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիա» ԲԲԸ–ն, որն այս տարի առաջին անգամ է ընդգրկվել է Defense News հրատարակության հարյուրյակում։

52–րդ հորիզոնականում է «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիան։

Բարձրանալով 9 հորիզոնականով` «ՌՏԻ Սիստեմի» կոնցեռնը 69–րդն է։

Թոփ հարյուրյակում առաջին երեք դիրքերը զբաղեցրել են Lockheed Martin և Boeing ամերիկյան ընկերությունները, ինչպես նաև բրիտանական BAE Systems–ը։

Լրահոս
0