00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու հակապատժամիջոցներն ավելի շատ վնասել են ԵՄ երկրները

© SputnikАртак Манукян и Артак Мурадян
Артак Манукян и Артак Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական տեսանկյունից պատժամիջոցներն ու Ռուսաստանի պատասխան քայլերն ավելի շատ վնասել են Եվրամիության երկրների տնտեսությանը, քան Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի– Sputnik. Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների արդյունքում Եվրամիության տնտեսությունը կրում է զգալի կորուստներ։ Նման արդյունքներ են հրապարակվել «Sputnik.Փաստեր» նախագծի առաջին նյութում։ «Sputnik.Փաստեր» նախագիծը Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի նոր նախագիծն է։

Հրապարակման մեջ դիտարկվում են Ավստրիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (WIFO) ուսումնասիրությունները, ինստիտուտը պարզել է, որ Ռուսաստանի դեմ ներդրած պատժամիջոցների հետևանքով ԵՄ–ում կկրճատվի 2,5 մլն աշխատատեղ, իսկ Եվրամիության երկրների տնտեսությունը կկրի 109 մլրդ եվրոյի վնաս։

Գերմանիան ամենաշատը կզգա պատժամիջոցների և ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների բացասական հետևանքները, 500 հազար մարդ կզրկվի աշխատանքից, իսկ տնտեսությունը կկրի 29,9 մլն եվրոյի վնաս։ Լեհաստանում և Իտալիայում աշխատատեղերի թվի կրճատման ծավալները մոտավորապես հավասար են, համապատասխանաբար, 302 և 300 հազար մարդ։ Միաժամանակ տնտեսության կրած վնասն էականորեն կտարբերվի. Իտալիայում այն կկազմի 16,3 մլրդ եվրո, իսկ Լեհաստանում` 5,4 մլրդ եվրո։

Инфографика. Топ-15 стран, экономика которых страдает от санкций в отношении России и контрсанкций - Sputnik Արմենիա
Հարցում. Եվրամիությունը մեծ վնասներ է կրում Ռուսաստանի դեմ ներդրած պատժամիջոցներից
Տնտեսական տեսանկյունից, ակնհայտ է, որ պատժամիջոցները վնասում են երկու կողմին էլ: Այնուհանդերձ, ակնհայտ է նաև, որ պատժամիջոցներն ու Ռուսաստանի պատասխան քայլերն ավելի շատ վնասել են Եվրամիության երկրների տնտեսությանը, քան Ռուսաստանին: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Այս ամենի հետևանքով, ըստ տնտեսագետի, Եվրամիության ամենից շատ տուժած երկրները, օրինակ, Լեհաստանը, չեն կարող տևական ժամանակ խաղալ այս խաղի կանոններով և չի բացառվում նույնիսկ ներքին հակամարտությունն ու սոցիալական ընդվզումները:

«Ավելի զարգացած երկրները,  օրինակ, Գերմանիան, որն ունի առավել դիվերսիֆիկացված տնտեսություն, ավելի թեթև է տանում հակապատժամիջոցները: Մինչդեռ այն երկրները, որոնք ավելի նեղ մասնագիտացած են, արտահանում են գյուղատնտեսական ապրանքներ, ավելի խորքային խնդիրներ կունենան: Այդ երկրներում կբարձրանա գործազրկության մակարդակը, նրանք նույնիսկ կարող են դեմ գնալ Եվրամիությանն ու չեղարկել պատժամիջոցները: Բայց այդ ժամանակ էլ շատ դժվար կլինի նոր շուկաներ գտնելը»,-ընդգծել է բանախոսը:

Տնտեսագետը չի կարծում, որ ԵՏՄ-ն կարող է ամբողջովին փոխարինել ԵՄ-ին, քանի որ կա նաև որակի ու չափանիշների խնդիր, բայց միաժամանակ նկատում է՝ հիմնականում կարող է:

«ԵՏՄ-ն որոշակի առումով կարող է լրացնել այդ բացը: Հայաստանը, օրինակ, կարող է նույն ԵՄ-ից ապրանքներ ներմուծել եւ արտահանել Ռուսաստան: Բացի դրանից, Ռուսաստանը շատ լուրջ քաղաքականություն է վարում ՓՄՁ-ի համար շուկան ավելի գրավիչ դարձնելուուղղությամբ: Ոչ բարձր տեխնոլոգիաների շուկայում Ռուսաստանը կարող է նվազեցնել կախվածությունը եվրոպական երկրներից»,-վստահ է Արտակ Մանուկյանը:

Պատժամիջոցների և հակապատժամիջոցների հետևանքով հարյուր հազարավոր եվրոպացիներ կզրկվեն աշխատատեղերից: Տնտեսագետի չի բացառում այն տարբերակը, որ ինչ-որ պահի ժողովուրդը կարող է փողոց դուրս գալ, և այդ ընդվզումն էլ վերածվի քաղաքական բնույթի պայքարի:

Լրահոս
0