00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանդելշտամի եռաչափ Հայաստանը

© Sputnik / Асатур ЕсаянцПавел Нерлер
Павел Нерлер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանդեշտամի միության նախագահ Պավել Ներլերը Sputnik–ի թղթակցի հետ խոսել է իր պատկերացումների մասին, թե ինչպիսին պետք է լինի Մանդելշտամի հուշարձանը հայկական հողում, և այն հետքի մասին, որը թողել է Հայաստանը բանաստեղծի ճակատագրում և ստեղծագործության մեջ։

Մեծանուն ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի 125–ամյակի նախաշեմին, որը կնշվի 2016 թ.–ին, Հայաստանում սկսեցին խոսել նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտության մասին։ Չէ՞ որ Հայաստան աշխարհը Մանդելշտամի համար դարձավ այն կենսատու աղբյուրը, որն օգնեց նրան վերածնվել որպես բանաստեղծ։
Մանդեշտամի միության նախագահ Պավել Ներլերը Sputnik–ի թղթակցի հետ խոսել է իր պատկերացումների մասին, թե ինչպիսին պետք է լինի Մանդելշտամի հուշարձանը հայկական հողում, և այն հետքի մասին, որը թողել է Հայաստանը բանաստեղծի ճակատագրում և ստեղծագործության մեջ։
– Պարոն Ներլեր, պատկերացնենք, որ Ձեր առջև կանգնած են այն ատյանների ներկայացուցիչները, որոնք կարող են նպաստել Հայաստանում Մանդելշտամի հուշարձանի տեղադրմանը, նրա անունով փողոցի անվանակոչմանը և այլն, սակայն նրանք չգիտեն, թե ինչի համար է դա անհրաժեշտ։ Ինչպե՞ս երկու բառով կբացատրեք նրանց այդ ամենի անհրաժեշտությունը։

– Այս հարցի պատասխանը կարելի է կիսել երեք մասի. առաջինը` ինչի՞ համար.

Որովհետև Մանդելշտամը պարզապես մեծանուն ռուս բանաստեղծ չէ։ Մեծանուն ռուս բանաստեղծները շատ են, սակայն հենց Մանդելշտամն է այն բանաստեղծը, ով ռուսների համար բացահայտել է Հայաստանը նոր չափումով` նորովի է ներկայացրել պատմական, մշակութային, ողբերգական խորությունը։

Երկրորդը` որտե՞ղ

Հայաստանում շատ չեն Մանդելշտամի հետ կապված վայրերը։ Դա նախառաջ  «Երևան» հյուրանոցն է, որը Մանդելշտամի ժամանակ կոչվում էր «Ինտուրիստ»։ Երկրորդը Ավանում գտնվող եկեղեցին է, որը պատկերված է բանաստեղծի հայտնի լուսանկարի վրա. լուսանկարում նաև նրա կինն է` Նադեժդան, և Յակով Խաչատրյանցը, ով Մարիետտա Շահինյանի ամուսինն էր։ Եվ երրորդ վայրը Երևանի փակ շուկայի դիմաց գտնվող մզկիթի բակն է, որտեղ Մանդելշտամը հանդիպել է կենսաբան Կուզինի հետ, ով դարձել է նրա մտերիմ ընկերը։ Բայց քանի որ այնտեղ տեղին չէր լինի կանգնեցնել հուշարձանը, ապա գուցե այն կարող էր գտնվել համալսարանական տարածքում` հաշվի առնելով նաև այլ քաղաքներում (Վլադիվոստոկ, Վարշավա) Մանդելշտամի հիշատակը հավերժացնելու ավանդույթը։

Եվ, վերջապես, երրորդ հարցը` ի՞նչ տեսք կունենար հուշարձանը։

Կարծում եմ, որ այն պետք է ինչ–որ ձևով արտացոլի այն փաստը, որ Հայաստանը եղել է Մանդելշտամի` որպես բանաստեղծի, վերածնման գլխավոր պատճառներից մեկը։ Հենց այստեղ` Հայաստանում է նա վերագտել իրեն, ձեռք բերել բանաստեղծական ձայն։ Այս ամենի կապակցությամբ կարծում եմ, որ քարից ժայթքող աղբյուրի սիմվոլը հենց այն գաղափարն է, որը պետք է արտացոլվի Մանդելշտամի հուշարձանում։ Ես և′ պատկերավոր, և′ հստակ եմ պատկերացնում ջրի և քարի համադրությունը։

– Ձեր կարծիքով` Մանդելշտամը մասսայականորեն և ըստ արժանվույն  գնահատվա՞ծ է Ռուսաստանում։

– Սա կարևոր ճշգրտում է և կարևոր նրբություն` հաջողությունը` զանգվածային և ոչ զանգվածային իմաստներով։ Մանդելշտամի պոեզիայի որակն այնպիսին է, որ լայն փոխհամաձայնություն կա ընթերցողների ամենատարբեր խմբերի և այն բանը գնահատողների միջև, որ Մանդելշտամը հիասքանչ է, որ նա նոր դասական է։ Իսկ զանգվածային ընթերցողի մակարդակը ես կհամեմատեի Սևանա լճի հետ, որի մակարդակը մերթ նվազում է, մերթ` բարձրանում։ Այնպես որ սա մակարդակի բնականության և ափային գծի օրգանականության խնդիրն է։ Երկար ժամանակ այդ մակարդակը նվազում էր, իսկ հիմա, ինձ թվում է, այն կրկին բարձրանում է։ Եվ, միգուցե, հոբելյանը ևս այս հարցում մեծ դերակատարություն կունենա։

– Եթե Մանդելշտամի ստեղծագործության «չգնահատված լինելու» խնդիրը լուծվեր, ապա ո՞վ կլիներ հաջորդ «չգնահատված հանճարը», որին Դուք կփորձեիք հանել ավելի արժանի պատվանդանի վրա։

– Այս հարցում, հավատացեք, չկա ոչ հերթ, ոչ շահադիտական նպատակներ։ Չգնահատված բանաստեղծները շատ են։ Օրինակ` Բենեդիկտ Լիվշիցը, որով ես ևս զբաղվում եմ։ Թերևս հիմարություն է խոսել առանձին բանաստեղծների չգնահատված լինելու մասին այն ռազմատենչ ոչ մշակութայնության ֆոնին, որն այսօր տիրում է դպրոցներում, հեռուստատեսությունում, գրեթե ամենուր, քանի որ արհամարհված է ողջ պոեզիան` Պուշկինից մինչև Մանդելշտամ։

– Հայաստանում գրողների շրջանում «ռուս ընկերոջ» կերպարն առաջին հերթին ասոցացվում է Վալերի Բրյուսովի անվան հետ։ Ձեր կարծիքով` ինչու՞ է Բրյուսովի «հայկական ստեղծագործությունն» արմատացել մեր ժողովրդի գիտակցության մեջ, իսկ Մանդելշտամինը` դեռևս ոչ։


– Բրյուսովն ու Մանդելշտամը հակադիր երևույթներ են։ Բրյուսովն անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը և ամբողջովին ընդունվել է իշխանության կողմից` ի տարբերություն ռեպրեսիայի ենթարկված Մանդելշտամի կամ, օրինակ, Անդրեյ Բելիի։ Այնպես որ այս հարցում «վաստակն» առաջին հերթին խորհրդային իշխանությանն է։ Միաժամանակ, իհարկե, Բրյուսովի ավանդն ինքնին մեծ է, սակայն դա, առաջին հերթին, մշակութային–լուսավորչական ավանդ է։

Բրյուսովը բացեց ճամպրուկն ու ասաց. «Նայեք, ահա մեծ հայկական գրականությունը»։ Այդ ավանդը վիթխարի է, սակայն ավելի մեծ է, օրինակ, Գրեբնյովի կամ Միկուշևիչի ավանդը, ովքեր ռուսերեն են թարգմանել Գրիգոր Նարեկացուն` նրան իրավամբ մտցնելով ռուսալեզու մշակութային Պանթեոն։

Իսկ Մանդելշտամը Հայաստանը դարձրեց ռուսական մշակույթի մի մասը։ Դա ճամպրուկ չէ, այլ նրա հարթությանը երրորդ չափում կամ նրա ծավալին` չորրորդ չափում ավելացնելը, հենց դա է Մանդելշտամի մեծ ավանդը։

– Պատկերացնենք, որ Հայաստանում հուշարձանն արդեն կա։ Օսիպ Մանդելշտամի ո՞ր տողերը կցանկանայիք, որպեսզի գրվեին պատվանդանի վրա։


— Как люб мне натугой живущий,
  Столетьем считающий год,
  Рожающий, спящий, орущий,
  К земле пригвожденный народ.

Եվս մեկը.

— Я тебя никогда не увижу,
Близорукое армянское небо,
И уже не взгляну прищурясь
На дорожный шатер Арарата,
И уже никогда не раскрою
В библиотеке авторов гончарных
Прекрасной земли учились книгу,
По которой учились первые люди.

Իմ կարծիքով` այս տողերն ասում են Հայաստանի մասին ավելին, քան մեծ հատորները։ Սա կայծ է, որը Մանդելշտամը կարողացավ կերտել այն ամենից, ինչ տեսան նրա աչքերը և ինչ զգաց նրա սիրտը։

Լրահոս
0