ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մալայզիան և Սինգապուրը կարող են համատեղ հայտ ներկայացնել ամառային Օլիմպիական խաղերի 2028 կամ 2032 թվականի անցկացման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով malaymailonline.com։
Մալայզիայի Օլիմպիական խորհրդի ղեկավար Թունկու Իմրան հայտնել է, որ Սինգապուրի գործընկերների հետ արդեն քննարկել է 2028 կամ 2032 թվականին Օլիմպիադայի անցկացման համատեղ հայտի առաջադրման հնարավորության մասին։
«Ես արդեն զրուցել եմ Սինգապուրի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) և խորհրդարանից մի քանի հոգու հետ։ Արդեն ուշ է հայտ ներկայացնել 2024 ովականի խաղերին, սակայն 2028 և 2032 թվականների Օլիմպիադային մենք դեռ կարող ենք հավակնել։ Ես կարող եմ ներկայացնել Կուալա Լումպուրի և Սինգապուրի համատեղ հայտը», – ասել է Իմրանը։
Բացի այդ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոման Բախը, իր հերթին, հույս է հայտնել, որ մի օր Օլիմպիադան կարող է անցնել հարավ–արևելյան Ասիայում։ Ընդ որում, նա նշել է, որ 2020 թվականի օլիմպիական օրակարգը, որը վերաբերում է ՄՕԿ–ի բարեփոխումներին, չի բացառում խաղերի անցկացման հնարավորությունը, ոչ թե առանձին քաղաքում, այլ երկրում, ինչպես Սինգապուրը։
Մալայզիան և Սինգապուրը կարող են համատեղ հայտ ներկայացնել ՕԽ-երը 2028–ի անցկացման համար
14:17 28.07.2015 (Թարմացված է: 14:19 28.07.2015)
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Մալայզիան և Սինգապուրը կարող են համատեղ հայտ ներկայացնել ամառային Օլիմպիական խաղերի 2028 կամ 2032 թվականի անցկացման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով malaymailonline.com։