00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ավանդական երգ ու պարի դասընթաց անցկացվեց Լիսաբոնում

© КarinfolkАрмянский национальный танец
Армянский национальный танец - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլոր մասնակիցներին բաժանվեցին «Մշակութային ժառանգության վերածնունդ» անվանումով տեսա և ձայնասկավառակներ, տեղեկատվական գրքույկներ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հունիս-հուլիս ամիսներին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն կազմակերպել էր հայ ավանդական երգ ու պարի դասընթաց, – հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` դասընթացը տեղի է ունեցել Գյուլբենկյան հիմնադրամի այգում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։ Միջոցառումն անցկացնելու համար տրամադրվել էին անհրաժեշտ ձայնային տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ հայկական երաժշտությունը մի քանի ժամ հնչում էր լիսաբոնյան այգում։

«Չնայած Լիսաբոնում հայերը մեծաթիվ չեն, բայց յուրաքանչյուր հայ, ում սրտում ու հոգում կենդանի է հայկական մշակույթը, մասնակցել է կազմակերպված միջոցառմանը։ Մասնակիցները հիմնականում ուսանողներ և աշակերտներ էին, ինչպես նաև՝ նրանց ծնողները, որոնք անտարբեր չեն հայկական երգ ու պարի հնչյուններին», – գրված է հաղորդագրության մեջ։

Պարերի ուսուցմանը մեծ աջակցություն են ցուցաբերել տեղի մասնագետ Նարե Սուքիասյանը և հայկական պարերի լավ գիտակ Լիա Խաչատրյանը։ Երգերի ուսուցումն անցկացրել է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանը։ Որպես կանոն` հայկական խմբին միանում էին օտարազգիներ՝ չինացի, ֆրանսիացի, ամերիկացի, աֆրիկացի, պորտուգալացի։

«Բոլոր մասնակիցներին բաժանվել են նաև «Մշակութային ժառանգության վերածնունդ» անվանումով տեսա և ձայնասկավառակներ, տեղեկատվական գրքույկներ, որոնք թողարկվել և լույս են ընծայվել Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն նախագահական դրամաշնորհի շրջանակներում ազգային երգ ու պարի դասընթացներ է կազմակերպել նաև ՀՀ 4 մարզում։ Պարերն ուսուցանել է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։

Թողարկված ձայնասկավառակում տեղ են գտել Հայրիկ Մուրադյանի կողմից կատարվող 8 երգ, իսկ տեսասկավառակում ներկայացված են 8 ազգագրական պարի կատարում ու ուսուցում՝ իրենց բացատրություններով։ Սկավառակներում տեղադրված տեղեկատվական գրքույկում ամփոփված են երգերի նոտաներն ու բառերը, ինչպես նաև՝ ինֆորմացիա ներկայացվող պարերի, դրանք գրառողների մասին։

Լրահոս
0