ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հուլիսի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հրադադարի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 98 արկ, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 29, 23 և 6 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասվում է հաղորդագրության մեջ:
Հակառակորդն այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 210 անգամ
© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
© Photo : press office of the MoD of RA
Բաժանորդագրվել
Հուլիսի 28-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց։