00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը չի թույլատրել նստացույց սկսել Երևանի կենտրոնում

© Sputnik / Асатур Есаянц / Անցնել մեդիապահոցАкция протеста в Ереване
Акция протеста в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության հրապարակում հավաքված մի քանի տասնյակ մարդ փորձեցին նստացույց անել, սակայն ոստիկանությունը նրանց արգելեց այն իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրել «Ոտքի՛,  Հայաստան» քաղաքական շարժման ակտիվիստներին Երևանի Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույց սկսել, հայտնում  է Sputnik–ի թղթակիցը իրադարձության վայրից։

Ինչպես հայտնում է Sputnik–ի թղթակիցը, ակցիան խաղաղ բնույթ է կրում։ Հրապարակում հավաքված` մի քանի տասնյակ մարդ փորձեցին նստացույցն իրականացնել, սակայն ոստիկանությունն արգելեց նրանց նստացույց անցկացնել`  իրենց որոշումը հիմնավորելով այն հանգամանքով, որ Հանրապետության հրապարակը մշակութային արժեք է  և այնտեղ որևէ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ է Մշակույթի նախարարության թույլատվությունը։

Ներկա պահին ցուցարարներն անցնում են հրապարակին կից Վազգեն Սարգսյան փողոց։ Ոստիկանությունն  շրջափակել է հետիոտնի անցումը, թույլ տալով բողոքի ակցիայի մասնակիցներին մաս–մաս տեղաշարժվել դեպի Վազգեն Սարգսյանի փողոց։

Ինչպես հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, համապատասխան պետական մարմիններ չեն ստացել անհրաժեշտ ակցիայի անցկացման մասին ծանուցում։ Բացի այդ, հայտնել է Օսիպյանը, ակցիայի մասնակիցները խախտում են հասարակական կարգը և սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը։

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքն է։  «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ակունքներում էր կանգնած, որի մասնակիցները հունիսի կեսերից  երեք շաբաթ շարունակ օր ու գիշեր փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան։

Լրահոս
0