00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ վերսկսել Արցախում

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի կարծիքով, Ադրբեջանի ճգնաժամը թույլ չի տա նրան պատերազմ վերսկսել Լեռնային Ղարաբաղում.

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ վերսկսել Արցախում ոչ ռազմական, ոչ տնտեսական, ոչ էլ սոցիալական տեսանկյունից, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

«Ադրբեջանը ֆինանսական ճգնաժամ է ապրում ինչպես բանկային համակարգում, այնպես էլ պետական եկամուտների կրճատման տեսանկյունից։ Սոցիալական խնդիրները նույնպես գրեթե անլուծելի են այս պահին»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մելիք–Շահնազարյանը։
 
Ըստ նրա, չկան նաև արտաքին ազդանշաններ, որոնք թույլ կտային Ադրբեջանին վերսկսել պատերազմը` նրան չի սատարի ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ նույնիսկ ամենամոտ դաշնակիցները, այդ թվում` Թուրքիան։

«Բացի այդ, չկա համոզվածություն, որ հնարավոր պատերազմը կավարտվի հաղթանակով։ Այնպես որ, Ադրբեջանը կշարունակի պահպանել սահմանի լարվածությունը և օգտագործի այն քաղաքական դիվիդենդներ ստանալու համար»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը չունի բավարար պոտենցիալ հարձակման անցնելու համար։

«Միաժամանակ, մեր զորահրամանատարները և պաշտոնական անձինք կարծում են, որ պատերազմի վերսկսման դեպքում մեր խնդիրը կլինի հնարավորինս առաջ անցնել։ Այդ մասին մի քանի անգամ վստահորեն հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ես վստահ եմ, որ Հայաստանը ներուժ ունի այդ խնդիրը լուծելու համար»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Ըստ նրա, հայկական բանակն ամբողջովին պատրաստ է լուծել իր առջև կանգնած ռազմական խնդիրները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0