00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի կուտակած էներգակիրները կարող են նավթագազային համաշխարհային գների շոկի պատճառ դառնալ. տնտեսագետ

Բաժանորդագրվել
Ըստ տնտեսագետի` համաշխարհային տնտեսության մեջ ամեն ինչ հաշվի են առնում, ուստի Իրանին կզգուշացվի շուկա մուտք գործել աստիճանաբար՝ համաշխարհային տնտեսության վրա այդ մուտքի շոկային ազդեցությունը կանխելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արտահանման սահմանափակումների պատճառով Իրանը ստիպված է եղել մոտ 50 միլիոն բարել նավթ կուտակել տանկերներում, և պատժամիջոցները հանվելու դեպքում եթե այդ քանակությամբ նավթ մտնի համաշխարհային շուկա, ապա նավթագազային համաշխարհային գները շոկ են ապրելու, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման կանխատեսում  արեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա մեկնաբանմամբ` արդեն այս պահի դրությամբ է վերոհիշյալ գործոնն ազդեցություն թողնում համաշխարհային տնտեսության վրա: Այն անդրադառնում է նաև փոխարժեքների վրա. արտարժույթները ենթարկվում են որոշակի ռիսկերի:

«Ռուսական ռուբլու հետ կապված այդ փոփոխությունները տեղի են ունենում հատկապես այն պարզ պատճառով, որ Ռուսաստանում այսօր հարկային վճարումների ժամանակահատված է, ինչն էլ ստիպում է մեծ քանակությամբ ռուբլի գնել: Այս ժամանահատվածում Հայաստանում միտումները հակառակն էին, այնուամենայնիվ, ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող փոխարժեքի տատանումները մոտ 40 տոկոսով ազդում են  նաև մեզ վրա, արդյունքում էլ՝ տեղի է ունենալու դրամի հերթական արժեզրկում և դոլարի արժևորում»,-նշել է նա:

Այնուհանդերձ, տնտեսագետն այս իրավիճակը չի կապում նավթի գների հետ, այլ պայմանավորում է ռուսական ընկերությունների` հարկեր վճարելու հանգամանքով: Բացի դրանից, Ռուսաստանն այս ժամանակահատվածում պետք է տարբեր պարտքային մարումներ անի, ինչն էլ ստիպում է ճնշում գործադրել դոլարի նկատմամբ:  Ինչ վերաբերվում է եվրոյին, ապա Խաչատրյանի պարզաբանմամբ, այն պայմանավորված է հիմնականում հունական գործոնով:

«Այսինքն՝ համաշխարհային տնտեսության մեջ եվրոն որոշել է թուլացնել իր դիրքերը, Եվրոպական կենտրոնական բանկը յուրաքանչյուր ամիս տնտեսության մեջ 60 միլիարդ գումար է մտցնում: Իրանի գործոնն առաջիկայում մնալու է խաղացվող գործոններից մեկը, մինչև որ կուտակված նավթային ռեսուրսները մտնեն շուկա, և այդ շուկան կարողանա նոր հավասարակշռության կետի գալ»,-ասել է բանախոսը:

Տնտեսագետն այս պահի դրությամբ բացառում է նախորդ տարվա դեկտեմբերի իրավիճակի կրկնությունը, երբ դոլարն էապես արժևորվեց հայկական դրամի նկատմամբ:  Այնուհանդերձ, նրա կանխատեսմամբ, որոշակի ցնցում լինելու է:

«Այդ ցնցումը պայմանավորված է լինելու ոչ թե Իրանի, այլ ԱՄՆ-ի գործոնով: Նահանգների դաշնային պահուստային համակարգը նախատեսում է, որ պետք է տեղի ունենա տոկոսադրույքների բարձրացում, այսինքն՝ դոլարն ավելի շուտ արժեվորվելու է այդ գործոնով»,-ասել է նա: 

Ինչևէ, տնտեսագետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ ամեն ինչ հաշվի են առնում, ուստի Իրանին կզգուշացվի շուկա մուտք գործել աստիճանաբար՝ համաշխարհային տնտեսության վրա այդ մուտքի շոկային ազդեցությունը կանխելու համար:

Լրահոս
0