00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Եվրամիությունը չի գնա զիջումների հօգուտ Ադրբեջանի և Հայաստանի

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցДональд Туск во время совместной пресс-конференции
Дональд Туск во время совместной пресс-конференции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիությունը փորձում է ցույց տալ, որ բարեկամական հարաբերությունների մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի հետ, մենք չպետք է ակնկալենք, որ ԵՄ–ն զիջումների կգնա հօգուտ Ադրբեջանի կամ Հայաստանի, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի– Sputnik. Եվրամիությունը զիջումների չի գնա հոգուտ Ադրբեջանի կամ Հայաստանի, երկուշաբթի Sputnik–ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը` մեկնաբանելով Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի վերջին այցը տարածաշրջան։

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14–16–ն այցելել է Վրաստան ւ Հայաստան, այնուհետև` Ադրբեջան։

«Եվրամիությունը փորձում է ցույց տալ, որ բարեկամական հարաբերությունների մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի հետ, քանի որ հասկանում է, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվում է։ Ռուսաստանի գործոնն ուժեղանում է, ԵՏՄ–ն դաձել է կովկասյան կառույց։ Մենք չպետք է ակնկալենք, որ Եվրամիությունը զիջումների կգնա հօգուտ Ադրբեջանի կամ Հայաստանի», – ասաց Մելիք–Շահնազարյանը։

Նրա խոսքով` Դոնալդ Տուսկը եկել էր Երևան` տարածաշրջանում քաղաքական զարգացումների, իրադարձությունների դինամիկայի մասին նոր մեսիջներ ստանալու համար։

Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Տուսկը հայտարարել էր, որ հակամարտության երկու կողմերը պետք է փոխզիջումներ գնալու պատրաստակամություն ցուցադրեն և երկխոսության գնան, ձեռնպահ մնան ագրեսիվ հռետորաբանությունից` ավելացնելով, որ «անխոս, որևէ այլընտրանք չկա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնավարությանն ու անկախությանը, և որ «Եվրամիությունը և նրա կազմում ներառված պետությունները ևս չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը»։

«Տրամաբանական եմ համարում, որ Երևանում հնչած` Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ տարբեր մոտեցումների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոչն ազդեցություն չի ունեցել »,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Նա կարծում է, որ Հայաստանում Եվրամիության հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտությունը չէ, այլ` «Արևելյան գործընկերություն» ծրագրի հետագա զարգացման հնարավորությունները։

«Եվրամիությունը փորձում է ծրագրից որքան հնարավոր է շատ հեռու պահել ղարաբաղյան հակամարտությունը», – ասաց փորձագետը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0