ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի– Sputnik. Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի` գնա՞լ երգչի համերգին, թե՞ բոյկոտել այն, սակայն երբ իշխանությունը ժողովրդի փոխարեն որոշում է ընդունում, ապա այս դեպքում «ֆաշիզմի սկզբնական փուլի հոտ է գալիս», Sputnik–ի թղթակցին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը։
Սոցցանցերում օրերս սկանդալ է գրանցվել հայտնի ռուս ռեփեր Տիմատիի և Օդեսայի մարզպետ Միխայիլ Սահակաշվիլու միջև այն բանից հետո, երբ երգիչն իմացել է, որ քաղաքական գործիչը Instagram–ի իր էջում դեմ է հանդես եկել Տիմատիի ելույթին և մտադիր է «չթողնել Պուտինի կամակատարներին պայքարող ազատ ուկրաինական տարածք»։
Քաղաքական գործչի նման հայտարարությանն ի պատասխան` Տիմատին ևս կտրուկ պատասխան է տվել` նշելով, որ «իսկական տղամարդը գործ է անում, այլ ոչ թե փողկապն է ծամում»։
Քոչարյանի խոսքով` ուկրաինացի հանդիսատեսը պետք է ինքը որոշի` գնա՞լ Տիմատի և այլ արտիստների համերգին, թե՞ ոչ։
Փորձագետը կարծում է, որ Սահակաշվիլու գործողությունները միշտ շատ դժվար է մեկնաբանել։
«Սահակաշվիլին քայլող PR նախագիծ է։ Այն ամենը, ինչ նա արել է Վրաստանում և հիմա անում է Ուկրաինայում, արվում է ավելորդ անգամ իրեն PR անելու համար։ Հիմա նա իրեն PR է անում ուկրաինական հայրենասիրության հիմքով և փորձում է միավորներ վաստակել Ուկրաինայում», – ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ գրաքննության տեսակետից դա սխալ վարքագիծ է։
«Հասարակությունը միշտ դատապարտում է Մակարևիչի, Զեմֆիրայի, Արբենինայի համերգների չեղյալ հայտարարումն, ու միաժամանակ չկա կոնկրետ մեկնաբանություն Տիմատիի համերգն արգելելու վերաբերյալ։ Չկա արդարության հավասարություն։ Եթե դուք դատապարտում եք մի բան, ապա բարի եղեք դատապարտել նաև մյուսը», – նշեց Քոչարյանը։
Փորձագետն ավելացրեց, որ սխալ է համարում այս կամ այն երկրում արտիստների համերգների արգելքը։
«Կարծում եմ, որ մի օր Սահակաշվիլու բոլոր PR քայլերը կավարտվեն, և իմ սիրելի Օդեսան հանգիստ շունչ կքաշի», – ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Տիմատիի պատասխանին, ապա բլոգերը այն ոչ համարժեք համարեց, քանի որ արտիստն ավելի կոնկրետ պատասխան կարող էր տալ և ավելի ցավոտ հարվածել։
«Տիմատին իրավունք ունի պատասխանել այնպես, ինչպես ցանկանում է, սակայն կարելի էր ավելի լուրջ պատասխան տալ, բացի նրանից, ինչ նա գրել է փողկապը ծամելու մասին։ Հասկանալի է, որ ռեփերին դուրեկան չէ ստեղծված իրավիճակը, քանի որ շատերի կարծիքով` Օդեսան ինտերնացիոնալ քաղաք է», – ասաց մեդիափորձագետը։
Քոչարյանն ավելացրեց, որ «Իբիցա» ակումբը, որտեղ պետք է անցնի համերգը, բավականին հայտնի է։ Այնտեղ ելույթ են ունենում միջազգային արտիստներ։
«Սա մասնավոր և հայտնի ակումբ է։ Այսինքն, Տիմատին չի գալիս պետական համերգով։ Նա գալիս է մասնավոր ելույթի և սխալ է արգելել նման ելույթները», – ավելացրեց Քոչարյանը։
Բլոգեր. Տիմատիի մասին Սահակաշվիլու հայտարարությունը ֆաշիզմի սկզբնական փուլն է
15:26 27.07.2015 (Թարմացված է: 16:16 27.07.2015)
© Личная страница в FacebookeТигран Кочарян
© Личная страница в Facebooke
Բաժանորդագրվել
Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Օդեսայի մարզպետ Միխայիլ Սահակաշվիլու կողմից Տիմատիի համերգի անցկացումն արգելելը ֆաշիզմի դրսևորում է։