ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27– Sputnik. Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն նոր համար է պատրաստում։ Նա աշխատում է Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի և անվանի պարուսույց Յուրի Պոսոխովի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Պլյուշչենկոյի մարզիչ Ալեքսեյ Միշինը հայտարարել էր, որ մարզիկը ծրագրում է աշխատել համաշխարհային մակարդակի պարողների հետ։ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը հաղորդել է «Ռ–Սպորտ» գործակալությանը, որ Պլյուշենկոն հուլիսի 21-31–ը մարզվելու է Նովոգորսկի բազայում։
«Սկսել եմ նոր համարներ պատրաստել։ Աշխատում եմ Սերգեյ Ֆիլինի և Յուրի Պոսոխովի հետ, ինձ համար պատիվ է աշխատել Մեծ թատրոնի վարպետների հետ։ Ինձ ոգեշնչել են նրանց գաղափարներն ու նոր կերպարները»,– Instagram–ում գրել է Պլյուշենկոն։
Պլյուշչենկոն նոր ծրագիր կներկայացնի. նա աշխատում է Ֆիլինի և Պոսոխովի հետ
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
Ավելի վաղ Պլյուշչենկոյի մարզիչ Ալեքսեյ Միշինը հայտարարել էր, որ գեղասահորդը ծրագրում է աշխատել համաշխարհային մակարդակի պարողների հետ