ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի– Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլի հանդիպման արդյունքում Մոսկվայի «Սպարտակ» ակումբը պարտության է մատնել «Կրասնոդար» ակումբին, հաղորդում է Р-Спорт–ը։
Կրասնոդարում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով` հօգուտ հյուրերի։ Խաղի 12–րդ րոպեին միակ գոլի հեղինակն է դարձել «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 2011–2012 թթ.–ին հանդես էր գալիս «Կրասնոդարի» կազմում։
«Սպարտակի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3–ին։ Ակումբը սեփական հարկի տակ ուժերը կչափի Կազանի «Ռուբին» ակումբի հետ։ «Կրասնոդարը» օգոստոսի 2–ին արտագնա խաղում ուժերը կչափի «Ռոստով» ակումբի հետ։